Հաճախ ենք տեսնում, թե ինչպես են մեր աչքի առաջ փոխվում մեր հայտնիները: Ժամանակի հետ նրանք շտկում են իրենց արտաքինները, փոխում են ոճը, իսկ ավելի կոնկրետ՝ ձեռք են բերում այն: Եվ այս ամենի մեջ զարմանալի ոչինչ չկա, կյանքը առաջ է ընթանում, մարդիկ զարգանում են, ու բնականաբար, այս ամենին զուգահեռ էվոլյուցիա է ապրում նաև գեղեցիկի նրանց ընկալումն ու ճաշակը: Համացանցում վերջերս հաճախ են հայտնվում հայտնի դերասանուհիների ու երգչուհիների «մինչև-հետո» լուսանկարներ, իսկ ահա մեր շոու-բիզնեսի ուժեղ սեռի ներկայացուցիչների արտաքինների էվոլյուցիաները աննկատ են մնում: Այսօր հիշեցի ամենահաջողված այդպիսի փոխակերպումներից մեկը՝ Նիկ Էգիբյանի օրինակը։