Համացանցում են հայտնվել կողոպտիչ Սառա Սիրայթի նկարները, ում ԶԼՄ-ները միանգամից շնորհել են «տարվա ամենագեղեցիկ հանցագործ» տիտղոսը։
Արկանզասում ծնված աղջկա այս նկարը արվել է 2016–ի գարնանը։

24-ամյա Սառային տարել էին ոստիկանական բաժանմունք, քանի որ նա չէր ներկայացել դատարան։ Իսկ պատՃառը այն է, որ նա մեքենան վարել էր առանց ապահովագրության։ Նա ոստիկանությունում է հայտնվել նաև 2012 թվականին, կողոպուտի մեղադրանքով։
2014 թվականին աղջիկը դատապարտվել էր 5 տարվա պայմանական ազատազրկման։ Այժմ աղջիկը ազատության մեջ է և իր էջում տեղադրում է իր նկարները, որոնք ուղեկցվում են օգտատերերի հիացական մեկնաբանություններով։