Հաճախ նույնիսկ ամենաառողջ ատամները կարող են դեղնել, ինչը փչացնում է մարդու ձյունաճերմակ ժպիտը: Նման դեպքերում մարդիկ ստիպված են լինում օգտագործել տարատեսակ սպիտակեցնող միջոցներ, սակայն հաճախ նույնիսկ դրանք չեն օգնում:

Այնուամենայնիվ՝ ատամնաբույժները վստահեցնում են, որ ատամների դեղնածության մեջ ոչ մի վատ բան չկա: Մեծ մասամբ ատամների երանգը լինում է որոշակի գենետիկ հակվածության արդյունք:

Ատամների դեղնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը շաքարի բարձր պարունակությամբ սննդամթերքից հրաժարվելն է: Բանը նրանում է, որ ատամների էմալն ունի անցքեր և սննդային ներկանյութերը, որոնք պարունակվում են վերամշակված սննդամթերքում, ներթափանցում են այդ անցքերով՝ նպաստելով ատամների գույնի փոփոխմանը: