Դերասանուհի Մարիամ Մելիքյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Չենջ» սիթքոմում, նոր ֆոտոշարք ունի:

Մարիամը նոր լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և պատմել, որ ֆոտոշարքի առաջարկը ստացել է դիզայներ Ալիսա Հարությունյանից: Վերջինս ցանկություն է հայտնել, որ Մարիամը ներկայացնի իր նոր՝ New Year 2017 հավաքածուն: Դերասանուհին էլ սիրով համաձայնել է:


«Առհասարակ, նման առաջարկներ չեմ ընդունում: Այս դեպքում համաձայնեցի, քանի որ հաճույք եմ ստանում Ալիսայի հագուստները ներկայացնելիս՝ լինի լուսանկարվելիս, թե ինչ-որ տեղ գնալիս: Չեմ կարծում լինի մի օր, որ չհամաձայնեմ հագնել իր զգեստները»,- ասաց Մարիամը:

Դերասանուհին նշեց, որ դիզայների հետ ծանոթացել է տասը տարի առաջ. «Ալիսային ճանաչում եմ մոդելային կարիերայիս սկզբից: Այն տարիներից եմ համագործակցել ենք: Բացի այն, որ նա շատ լավ դիզայներ է, նաև ինձ շատ մոտ ու հարազատ մարդ է»: