Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այսօր Լյուսին, Մարտան, Արծվիկը, Սյուզաննա Մելքոնյանը, Իջինը և Վահե Ալեքսանյանը պայքարում էին «Դեպի Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակչի ուղեգիր ստանալու համար։
Ժյուրիի քվեարկությամբ հաջորդ փուլ անցան Մարտան (48 միավոր), Վահե Ալեքսանյանը (33 միավոր), Արծվիկը (32 միավոր), Սյուզաննա Մելքոնյանը (31 միավոր)։ Ժյուրիի նվազագույն միավորները ստացել են Իջինը (25 միավոր) և Լյուսին (20 միավոր)։

Sms քվեարկության արդյունքում առավելագույն միավոր ստացան Մարտան՝ 49 միավոր, Արծվիկը՝ 39, Սյուզաննա Մելքոնյանը՝ 36, Իջինը՝ 33։ Հեռուստադիտողների նվազագույն ձայները հավաքել են Լյուսին՝ 17 միավոր և Վահե Ալեքսանյանը՝ 15 միավոր։

Նրանք պայքարը կշարունակեն «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելու հնարավորություն ձեռք բերելու համար: Դեկտեմբերի 17-ին 4 մասնակիցները կպայքարեն եզրափակիչ անցնելու համար, նրանցից միայն 2-ը կստանա եզրափակչի ուղեգիր։

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց ամռանը՝ հնարավորություն տալով ամբողջ աշխարհում բնակվող հայերին մասնակցելու մեգաերաժշտական մրցույթին, հաղթել ու և Հայաստանը ներկայացնել ու «Եվրատեսիլ- 2017»-ին: Նախագծին մասնակցության հայտ ներկայացրին հարյուրավոր մարդիկ ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, սակայն, նրանցից միայն 80-ը հնարավորություն ստացան մասնակցելու հեռուստատեսային պայքարին: