«Մերժվածը» հեռուստասերիալի աստղերը շարունակում են մնալ հեռուստադիտողի ուշադրության կենտրոնում։ Թեպետ սերիալի երկրպագուներն ամեն օր դիտում են այն՝ հույս ունենալով իրենց սիրելի կերպարներին՝ Իչային եւ Վիրին տեսնել միասին, սակայն իրականությունն այլ է։

Չգիտենք, թե ինչ ճակատագրի են արժանանալու Նանդիշ Սանդուի եւ Թինա Դատայի հերոսները հետագայում, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ իրական կյանքում բոլիվուդյան սիրային պատմությունն այլ է եղել։


Նանդիշ Սանդուն սիրահարվել է ոչ թե Իչային մարնավորող Թինային, այլ Տապասիային մարմնավորող Ռաշմի Դեսաիին։ Ճիշտ է՝ զույգի ամուսնությունը երկար չի տեւել, սակայն համատեղ կյանքի ընթացքում նրանք նաեւ դուստր են ունեցել։

Բոլիվուդյան զույգն այլեւս միասին չէ, բայց նրանք ունեցել են նաեւ գեղեցիկ պահեր, որոնք ներկայացնում ենք լուսանկարների տեսքով։