Shabat.am–ի զրուցակիցն է ՔԱՔ կուսակցության նախագահ, դերասան Սերգեյ Դանիելյանը:

-Պարո՛ն Դանիելյան, ի՞նչ նպատակ է հետապնդում ՔԱՔ կուսակցությունը, արդյո՞ք մեր հասարակությունը եղածից ավելի ՔԱՔ-ի կարիքն ուներ:

-Ուղղակի տենց ավելի ուրախ ա, գաղջ մթնոլորտում ահագին աշխուժություն մտավ: Ոչ մի ագրեսիվ նպատակ չունենք: Մեր ետևում կանգնած, մեզ ֆինանսավորող ուժեր չկան: Մենք էն ենք, ինչ որ կանք:

-Ո՞րն է ՔԱՔ-ի կարգախոսը:

-Ես մի երկու անգամ կարգախոս եմ ասել, հետո պարզվել ա՝ դա ինչ-որ կուսակցության կարգախոս ա եղել /ծիծաղում է/: Լուսավոր ասի՝ նեղացան, բարգավաճ ասի՝ թռան դեմքիս, ապահով ասի՝ ասին՝ ախպեր էս ինչեր ես անում… Դրա համար ես կարծում եմ՝ մաքուր բառը երբեք չի օգտագործվել՝ «ՔԱՔ-ի հետ առաջ դեպի մաքուր Հայաստան»:

-Հայտնի քաղաքական ուժերից ինչ-որ մեկի հետ ՔԱՔ-ն ասոցացնու՞մ եք:

-Չէ, սենց թափ դեռ ոչ մեկը չի ունեցել /ծիծաղում է/:

-Պատրաստվու՞մ եք մեծահարուստ մարդկանց դիմել, որ այդ նպատակով Ձեզ գումար տան:

– Ես կարծում եմ՝ իրենք առանց իմ ասելու էլ կտան: Երևի…

–Ճիշտ է, որ ՔԱՔ կուսակցությանը ջրի երես է հանել Բաղրամյան 26-ը:

-Միշտ էլ ջրի երես է եղել Բաղրամյանը 26-ը: Ոչ մի նոր բան չի ասված:

-Ո՞ր կուսակցության գաղափարներով ոգեշնչվեցիք ու ստեղծեցիք ՔԱՔ-ը:

-Ես ինքս իմ գաղափարներով եմ ոգեշնչվել… նաև մեր մեծ կուսակցությունների:

–Քննարկումներ ունենու՞մ եք նոր ձևավորված ընդդիմադիր դաշինիք հետ:

-Չէ, ոչ մի քննարկում չի եղել, կարիք չի եղել, չեն խոսել, մենք էլ չենք խոսել:

-Չե՞ք ամաչում կամ նեղսրտում նման անվանումով կուսակցություն ստեղծելուց:

-Հետաքրքիր է, որ Գյոթեն գար Հայաստան, կնեղսրտե՞ր, որ իր անունը Գյոթե է: Էդ ա իրա անունը, ինչ անի էդ մարդ: Կամ ասենք Սասուն անունով մարդը գնում ա Մոսկվա, պտի կախվի՞:

-Այսիքն զուգադիպությու՞ն էր՝ այդ թվում նաև երիտթևի համար ընտրված անվանումը:

-Զուգադիպություն է, այո… ամեն ինչն էլ զուգադիպություն է:

-Եթե Ձեր երեխաները կամ հարազատները ցանկանային անդամակցել այնպիսի կուսակցության, ինչպիսին ՔԱՔ-ն է, Դուք ինչպե՞ս կմոտենայիք նրանց որոշմանը:

-Ես կարծում եմ, որ պետք է անդամակցեն, իհարկե: Անդամակցել են երևի արդեն:

-Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու՞ եք: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

-Դե դա ճիշտ ասած մի քիչ փող ա, զահլա չկա էդքան գումար ծախսելու, բայց շանսերս իհարկե մեծ են և դա շատերն են զգում:

-Պատրաստվու՞մ եք հանրահավաքներ անել, ինչպես մյուս կուսակցությունները:

-Չէ մեզ մոտ ամեն ինչ օնլայն է:

-Ինչու՞ պետք է ժողովուրդը հավատա Ձեզ ու վստահի Ձեր կուսակցությանը:

-Որովհետև ես ինչ արել եմ միշտ ասել եմ ինչի եմ անում և իմ խոսքերն ու գործերը համապատասխանել են իրար: Ես ասել եմ, որ եթե ընտրվեմ, ոչինչ չեմ անելու:

-Ասում եք, որ Ձեր կուսակցությունը իշխանամետ է, ինչո՞վ եք օգնելու մյուս իշխանական կուսակցություններին:

-Լինելով նրանց կողքին: Ձեռքները կբռնեմ, կասեմ՝ տեսեք, ես ձեզ հետ եմ: Գոնե ինչ-որ մեկը կլինի նրանց հետ, ինչ-որ մեկը… ես կլինեմ /ծիծաղում է/:

-Միայն ձեռք բռնելով ե՞ք պատրաստվում օգնել:

-Հա դե էլ ի՞նչ անեմ: Կարամ դուռ բացեմ-փակեմ, մաշինա քշեմ… ի՞նչ կարամ անեմ… աշխատավարձ ստանամ, մի քիչ ֆռռամ, տամ ատկատ անեմ: Մի բան կանեմ էլի, ինչ որ ձեռիցս գալիս ա, իմ ձեռից էդ ա գալիս:

-Ի՞նչը ստիպեց Ձեզ արվեստից տեղափոխվել քաղաքականություն:

-Ես միշտ մնացել եմ արվեստի մեջ: Սա քաղաքականությամբ զբաղվե՞լ է: Եթե դու ասում ես՝ մենակ աշխատավարձ եմ ստանալու, ոչ մի բան չեմ անելու, դա քաղաքականությու՞ն է: Էդ էն ա, ինչ որ ես ուզում եմ, ոչ մի քաղաքական խաղ չկա: Նա, ով որ էստեղ տեսնում ա քաղաքական խաղ, նա ուղղակի հիվանդ ա: Ինձ մի երկու հոգի դաժե տենց ասել են՝ խելոք մնացեք և այլն և այլն: Արդեն սկսվել ա վերևից պրեսինգը: Կերան վոփշեմ ինձ:

-Չե՞ք փոշմանել:

-Ինչի՞ց: Չէ, արել եմ այն, ինչ ամբողջ կյանքումս եմ արել, պարզապես էս մեկը մի քիչ ավելի աղմկոտ ստացվեց: Գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր: Նենց մի հայտնություն են արել շատերը, ոնց որ ինձ ոչ գիտեին, ոչ տեսել էին, Մարսից եմ իջել:

-Իշխանամետ TV-ում եք աշխատում, չե՞ք վախենում, որ Ձեր այս քայլով անգործ կմնաք:

-Չէի ասի, որ իշխանամետ: Հենց այն, որ ես այդքան տարի աշխատել եմ և երբեք ոչ մի վեճ, ուժի կիրառում իմ հանդեպ չի եղել: Դա նշանակում է, որ իշխանամետ չի, նույնիսկ եթե իշխանամետ է, բավականին դեմոկրատ է և ազատ: Իսկ եթե մնամ անգործ, կգամ ձեզ մոտ /ծիծաղում է/:

-Ձեզ սկսել են քննադատել Ֆեյսբուքում, ըստ Ձեզ, ովքե՞ր են այդ քննադատողների ետևում կանգնած:

-Եթե տկլոր նկարվեի ընկնեի Ֆեյսբուք, էլի կխոսեին: Ժողովուրդն ուղղակի նադայել ա եղել էս ամեն ինչից, պետք էր մի քիչ զվարճանք: Չգիտեմ այ բալամ, ես սկի իմ ետևում չգիտեմ ով ա կանգնած, իրանց ետևից պտի խոսա՞մ: Ես ինչ իմանամ, ես իրանց ետևի հետ ինչ գործ ունեմ, էս ինչեր ես ասում /ծիծաղում է/: Չգիտեմ, չգիտեմ… չի հետաքրքրում, ես սկի Ֆեյսբուք էլ չեմ մտել էսօր:

-Որքա՞ն գումար պետք է տա իշխանությունը, որպեսզի քաղաքական համակարգի վարկաբեկումը դադարեցնեք:

-Ես չեմ վարկաբեկում իշխանությանը և տալը որն ա, իշխանությունը թող զբաղվի իր գործով, ես՝ իմ:

-Եթե չեք վարկաբեկում, ապա ի՞նչ եք անում, գովերգու՞մ եք:

-Հա, բա ինչ եմ անում, չի երևու՞մ:

-Կնշե՞ք մի քանի հայտնի մարդկանց, ովքեր արդեն անդամակցել են Ձեր կուսակցությանը:

-Չէ, չեմ նշի, չեմ ուզում հարվածի տակ դնել, որովհետև արդեն սկսվել են ինչ-որ պրոցեսներ, որոնց մասին դեռ չեմ ուզում խոսել: Մի բան լինի, ասուլիս կտամ:

-Այսինքն, երբ սկսեն Ձեզ ահաբեկել և վախեցնե՞լ:

-Հա:

-Չեք վախենում Ձեր ընտանիքի անդամների համար:

-Էս երկրում ապրելն արդեն իսկ վախենալու ա, բայց ես անում եմ էն, ինչ որ միշտ արել եմ ու հասել եմ մինչև 52 տարեկան: Եթե սա իմ վերջն ա, ինչ ասեմ…

-Եթե Ձեր կուսակցությունը չգրանցվի, հնարավո՞ր է այն ձուլեք մյուս կուսակցությունների հետ: ՔԱՔ-ը երկարատև թե՞ կարճատև գործունեության է պատրաստվում:

-Ես միշտ ձուլված եմ բոլոր կուսակցությունների հետ: Հիմա դուրս եմ եկել, ուզում եմ առանձին լինեմ, եթե չէ, էլի կձուլվեմ: