Բժիշկները պնդում են, որ առողջությունը կարող է վատթարանալ ոչ միայն տարատեսակ վարակների, այլ նաև բոլորովին անսպասելի գործոնների պատճառով:
Առողջության վատթարացման պատճառներից մեկը անքնությունն է: Հայտնի է, որ իմունիտետի բջիջները վերականգնվում են քնած ժամանակ: Եթե 6 ժամից պակաս քնեք, ապա ձեր իմունիտետը 2 անգամ կընկնի:
Առողջության վրա վատ է ազդում նաև շաքարի ավելցուկը, ինչը նվազեցնում է իմունային բջիջների ակտիվությունը:
Իմունիտետի վատթարացման պատճառներից մեկն էլ մենակությունն է: Միայնակ մարդու մոտ ավելանում են սթրեսի հորմոնները, ինչն էլ թուլացնում է օրգանիզմը: