Խոյ

2017-ին Խոյերը մեծ հաջողություններ կունենան։ Անկեղծ և մաքուր սերը կայցելի իրենց, և ամեն մեկը կհանդիպի իր երկրորդ կեսին։ Իսկ նրանք, ովքեր արդեն գտել են իրենց սերը, թող վայելեն լիարժեք փոխըմբռնումը սիրելիի հետ։

Ցուլ

2017-ը Ցուլերին կբերի ֆինանսական բարգավաճում և կայունություն։ Իրենց բոլոր նախագծերը կունենան տրամաբանական ավարտ և կսկսեն կայուն եկամուտ բերել։

Երկվորյակներ

2017-ին Երկվորյակները կապրեն իրենց հասարակական գործունեության գագաթնակետը։ Հավանական է քաղաքական հաջողություն և հասարակության մեջ իրենց ազդեցության նոր մակարդակի գրանցում։

Խեցգետին

Խեցգետինները 2017-ին կարող են պարծենալ իրենց առողջությամբ։ Բոլոր հիվանդությունները կմնան անցյալում և չեն խանգարի կարևոր գործերին։

Առյուծ

2017-ին Առյուծները փայլելու են․ հանրային ելույթները և հասարակության վրա իրենց ազդեցությունը ապարդյուն չեն անցնի։

Կույս

2017-ին Կույսերը կկարողանան ամբողջությամբ վայելել ընտանեկան մթնոլորտը։ Ի դեպ, այս զգացողությունը չի լքի իրենց աշխարհի ցանկացած կետում։

Կշեռք

Կշեռքներին 2017-ն անսահման հարստություն կբերի՝ վիճակախաղի խոշոր շահում, կամ ժառանգություն վաղուց մոռացված ազգականից։

Կարիճ

Կարիճները 2017-ին վերջապես կարող են դառնալ իրավիճակի տերն ու տիրակալը։

Աղեղնավոր

Աղեղնավորներին 2017-ին աստղերը մի շարք հաջողակ իրադարձություններ են պատրաստել։ Բոլոր գործերը հաջողությամբ կպսակվեն, իսկ ընտանիքը կուրախացնի իր ջերմությամբ։

Այծեղջյուր

2017-ին աստղերը Այծեղջյուրների ուշադրությունը կհրավիրեն կյանքի այն ասպեկտների վրա, որոնց մասին նրանք երբեք չեն խորհել։ Հնարավոր է ամուսնություն և երեխայի ծնունդ։

Ջրհոս

Ջրհոսների բախտը 2017-ին գրեթե ամեն հարցում կբերի։ Սա նրանց տարին է։ Նրանք կկարողանան բազմապատկել իրենց եկամուտը։

Ձկներ

2017-ը Ձկների համար մեծ նվեր է պատրաստել։ Կկատարվի այն, ինչի մասին նրանք վաղուց են երազել։ Իսկ թե ինչ, հայտնի է միայն Ձկնիկին։