Հումորիստ, դերասան Հայկ Մարությանը Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, խոսել է Մկրտիչ Արզումանյանի հետ կարգին ընկերության դադարեցման պատճառների մասին հայտնի հարցին:

«Այս մասին շատ եմ խոսել ու ստիպված եմ կրկնել՝ աշխատանքային առումով մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ պետք է աշխատենք առանձին, ճիշտն ասած՝ դա իմ իդեան չի եղել, սակայն եթե երկուսից մեկն ուզում է առանձին աշխատել, մյուսը չի կարող նույնը չանել...Կարգին թիմը կա, գործում է, ֆիլմեր է նկարահանում, ցավոք սրտի, դրանից բացակայում է Մկրտիչ Արզումանյանը: Առանձին աշխատանքից հետո իմ կողմից բազմիցս առաջարկներ է եղել Մկոյին՝ միասին երբեմն նախագծեր անել, սակայն հավանություն չի ստացել նրա կողմից: Ի դեպ, էս վերջերս մեկն ինձ հետ եկել էր հանդիպման, որ գովազդ էր առաջարկում՝ Կարգին Մկոյի և Հայկոյի մասնակցությամբ, ես իմ հավանությունը տվեցի, Մկոն մերժեց...Պատճառների մասին, իրոք, չգիտեմ...Ու ինձ այս հարցով ինչքան դիմեք՝ ես նույն պատասխանն եմ տալու...Ես պատրատս եմ աշխատել, բայց... »,-մասնավորապես ասել է Հայկ Մարությանը: