Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 8-ին Մուսալեռ գյուղի 1-ին թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի արտահոսքի հետևանքով երեք դի է հայտնաբերել: Մահացածներն են 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը և 4-ամսական Ասյա Բաղդասարյանը:
Ըստ Asekose.am-ի ունեցած հավաստի տեղեկությունների` մահացած Աննա Միսակյանը 2015 թվականի ամռանը սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի գործով առանցքային վկան էր:
Հարկ է նաև հիշեցնել, որ սև և սպիտակ մոգ Գաբրիել Պանյանն Անի Մաջնունյանի սպանությունից հետո տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ կատարվածի վերաբերյալ սեփական դիրքորուշումն ունի, ավելին` տիրապետում է չհրապարակված որոշ մանրամասների:
«Ա՛յ հիմա ես կասեմ. ես կանխազգում եմ, որ նմանատիպ ևս մի սպանություն է լինելու: Հնարավոր է՝ մեր նախագծի անդամներից մեկը, հնարավոր է` այլ գուշակ»,-նշել էր մոգը:
Չնայած դրան` դժվար է ասել, արդյո՞ք հավանական սպանություն ասելով` Գաբրիելը կանխատեսում էր նաև կարևոր վկա Աննայի մահը:
Ի դեպ, Գաբրիելը, ինչպես հայտնի է, Անի Մաջնունյանի ամուսինն էր. նրանք համատեղ կյանքով ապրել են 7 տարի:

Հիշեցնենք, որ էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվում է «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավար Մուշեղ Մխիթարյանը: Վերջինս նոյեմբերի 21-ին ինքնավնասվել էր`ածելիով կտրելով երակներն ու կարելով աչքերը: Մուշեղն իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ Աննա Միսակյանի մասին պատմել է հետևյալը.

«Նա իմացավ, որ գնալու եմ Անի Մաջնունյանին այցելության: Խնդրեց, որ իրեն վերցնեմ իր հետ: Ասացի, որ ցանկություն չունեմ ինչ-որ մեկի հետ ինչ-որ մեկի տուն գնալու: Առաջարկեցի փոխանցել Անիի հեռախոսահամարը, որ պայմանավորվեր եւ որպես այցելու գնար: Աննան ասաց, որ Անին գումարներ է ուզում բախտագուշակության համար, որը ինքը չի կարող վճարել, եւ որպես ծանոթի տանեմ հետս: Ասացի, որ պետք է խոսեմ Անիի հետ եւ զգուշացնեմ: Անին ասաց՝ «դե երեկոյան ժամ է, օտար մարդ չէի ուզի», ասացի, որ աղջիկը խնդրում է, անձնական խնդիրներ ունի, բախտը նայես:

Գնացինք… Շքամուտքում Աննան ասաց, որ ուզում է ծխել: Բարձրացա վերեւ՝ նախապես նկարագրելով Անիի տան հարկը, դուռը: Այնտեղ մի աղջիկ տեսա, որը շատ արագ հեռացավ, երեւի վաղուց էր այնտեղ: Մեկ-երկու րոպե անց դուռը ծեծեցին: Անին զարմացավ, թե մարդ չի սպասում: Ասեցի, որ ինձ հետ աղջիկ կար: Դուռը բացեց, Անին ու Աննան կեղծ ժպտացին իրար: Զրուցեցինք դեսից-դենից…Հետո պաղպաղակ կերանք:

Հետո ես նրանց մենակ թողեցի՝ գնալով Անիի ննջարան, որ չխանգարեմ նրանց բախտագուշակությանը: Անին ինձ խնդրեց իրենց մենակ թողել: Քսան-քսանհինգ րոպե հետո լսեցի Անիի ձայնը, նա կանչում էր ինձ: Հասկացա, որ ավարտել են իրենց ծիսակատարությունը: Անին աղոթք էր մրմնջում Աննայի գլխին…

Աննան անընդհատ դուրս ու ներս էր անում, ասելով թե հեռախոսին ընկերն է զանգում, որը ծառայում է: Ես հասկանում էի, որ նա դուրս էր գալիս ծխելու: Որոշեցինք դուրս գալ, որովհետեւ Աննայի հերթական դուրս գալուց հետո Անին ասեց, որ առավոտ կարեւոր գործեր ունի: Դուրս եկանք, մայթն անցանք, քայլեցինք դեպի «Կայզեր»: Մի տաքսի պատահեց, նստեցինք, ես լավ չէի զգում: Գնացինք իմ բնակարան: Շենքի մոտ երկու երիտասարդ սկսեցին հետեւել մեզ: Մի քանի «կռուգ» պտույտ տվեցինք, համոզվեցինք, որ մեր հետեւից են գալիս: Մտանք շենքի բակ, բարձրացանք բնակարան…

Կանչեցի հարեւանիս, ասացի, որ սենց միջադեպ է եղել…»: