Դեկտեմբերի 31-ին կցուցադրվի «Ֆուլ հաուս»-ի 5-րդ եթերաշրջանի վերջին սերիան: Life.panorama.am-ի հետ զրույցում սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը ոչ միայն խոսել է վերջին սերիայից, այլև անդրադարձել 6-րդ եթերաշրջանին ու սիթքոմի առաջիկա անելիքներին:
«Փակագծեր չեմ բացի, թե հեռուստադիտողը ինչ կտեսնի «Ֆուլ հաուսի» վերջին սերիայում: Այդ օրը կլինեն ինչպես սպասված ու կանխատեսված, այնպես էլ շատ անսպասելի զարգացումներ: Կարող եմ ասել նաև, որ Միհրան Ծառուկյանը նախորդ տարվա նման նոր երգի պրեմիերա կներկայացնի: Երգը կոչվում է «Գնա», այն նվիրված է լինելու բոլոր սիրահարներին: Ի դեպ' Ամանորին երգի պրեմիերայից հետո եթերում կլինի նաև տեսահոլովակը»,- նշեց Մենչը:
Խոսելով սպասվող 6-րդ եթերաշրջանից' Արմեն Պետրոսյանը նկատեց.
«Դեռևս վերջնական հաստատված չէ 6-րդ եթերաշրջանի հետ կապված ծրագրերը: Հունվարի վերջին կհասկանանք, նոր եթերաշրջան կլինի՞, թե ոչ, թեև ավելի հավանականությունը մեծ է, որ մենք կներկայանանք մեր հեռուստադիտողին: Որոշ հարցեր կան պարզելու կապված դերասանական նոր անձնակազմի, սցենարի և այլ հարցերի հետ: Ինչևէ, մենք ջանք ու եռանդ չենք խնայում անընդհատ նորովի ու մեկը մյուսին գերազանցող աշխատանքներով ներկայանալ: Ուրախ եմ, որ մենք ունենք շատ հավատարիմ հանդիսատես, նրանք շարունակում են գրել մեզ, ինչը շատ ուրախալի է: Մենք չենք կարող հուսահատ անել մեր հանդիսատեսին ու հեռուստադիտողին և «Ֆուլ հաուս» չանել, դա կլինի միայն այն դեպքում, երբ հասկանանք, որ այլևս չենք կարողանում սիթքոմը զարգացնել: Այսօրվա դրությամբ «Ֆուլ հաուս»-ի վարկանիշը շատ բարձր է ու մեր հետևորդները շարունակում են ավելանալ, ուստի մենք իրավունք չունենք դա չանելու»:
Անդրադառնալով «Ֆուլ հաուս»-ի համերգային ծրագրերին' Արմեն Պետրոսյանը նշեց.
«Ըստ նախնական ծրագրերի' 2017-ը լի է լինելու համերգներով. Երևանյան համերգները կլինեն մայիսից, սակայն մինչ այդ համերգներ ունենք Ռուսաստանում: Բացի «Ֆուլ հաուսի» ներկայացումներից, Միհրան Ծառուկյանն ու Գոռ Հակոբյանը ևս համատեղ համերգներ կունենան ՌԴ-ում: Գալիք տարվա ընթացքում «Ֆուլ հաուս»-ը բավականին մեծ համերգային շրջագայություններ կունենա Եվրոպայում, Ռուսաստանում, իսկ տարեվերջին ԱՄՆ-ում: Ծրագրերը շատ են, մնում են դրանք իրականություն դարձնենք»:
Այս թեմայով
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան
Էլեկտրոնային դեղատոմս գրելու համար բժշկից 7-8 րոպե է պահանջվում. Արմենուհի Կյուրեղյանը՝ Անահիտ Ավանեսյանին
«Երբ փոքր էի, ինձ շատ էին ասում, որ պիտի ինձ «խելոք պահեմ», շատ չխոսեմ․․․»․ «Լադանիվա»-ից Ժակլինը՝ եվրատեսիլյան երգի ու մրցույթից խմբի սպասելիքների մասին
ԱՄՆ բանակի վետերանը ամուսնացել է սիամական երկվորյակի հետ
«Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդ համարի ներքո
Շքեղ ցուցադրություն, համեղ հյուրասիրություն և հայտնի հյուրեր․ Կայացավ Քրիստինա Գրիգորյանի՝ «Fashion with stars» խորագրով ցուցադրությունը
Զիրոյանն իր սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել
Մասկը հայտարարել է, որ Neuralink-ի իմպլանտը կվերականգնի մարդկանց տեսողությունը
Ջենիֆեր Լոպեսը փրկում է մարդկությանը Netflix-ի նոր՝ «Ատլաս» գիտաֆանտաստիկ թրիլերում
Երկաթի պակասը կարող է լինել երկարատեւ COVID-19-ի պատճառ. Nature
Թողարկվել է «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի երգը (VIDEO)
Շերոն Սթոունը հայտնել է այն պրոդյուսերի անունը, ով փորձել է ստիպել իրեն սեքսով զբաղվել իր խաղընկերոջ հետ
«Լադանիվա» խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում
Զարկերակներում գտնվող պլաստիկ մասնիկները մեծացնում են սրտի ինֆարկտի և կաթվածի ռիսկը. EJM
Առաջարկվել է վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի նոր մեթոդ
Սյուզաննա Մելքոնյանը կներկայացնի Հայաստանը «Славянский базар 2024» մցույթում
Rolls-Royce-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան
Քովիդը մարդու ուղեղից մինչև 20 տարվա կյանք է խլում
Քիմ Քարդաշյանը պատրաստ է չորրորդ ամուսնությանը
Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին
Կոնֆլիկտից հետո սեքսը օգտակար է՝ ինչպես հարաբերությունների, այնպես էլ առողջության համար
Սերն առաջին հայացքից` իրական է. hանկարծակի սիրահարվածության վեց նշան
Քիմ Քարդաշյանն ու Օդել Բեքհեմը փորձել են գաղտնի պահել իրենց սիրավեպը՝ Քանյե Ուեսթի արձագանքից խուսափելու համար
ԱՄՆ-ի շրջաններից մեկում երկրի պատմության մեջ առաջին անգամ առողջապահության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարվել միայնության պատճառով
Ջեյ Լոն եւ Latto-ն՝ «Can't Get Enough (Remix)» երգի «թեժ» տեսահոլովակում
Շքեղ ցուցադրություն, համեղ հյուրասիրություն և հայտնի հյուրեր․ Կայացավ Քրիստինա Գրիգորյանի՝ «Fashion ...
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023»-ին ելույթ կունենա 8-րդը․ Yan Girls-ը՝ մրցույթի բացման արարողությ...
«Սիմֆոնիկ Մանսուրյան»․ բարեգործական համերգ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսե...
Երևանում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը
Սեպտեմբերի 12-15-ը Երևանում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Հասմիկ Կարապետյանը՝ Հայկոյի, ամուսնու ու ընտանիքի մասին
Ի՞նչ եք կարծում` տղամարդ ունեմ կողքիս,թե՞ ոչ… Անահիտ Սիմոնյանը հարցում է անցկացնում
Միացյալ Նահանգների բնակչուհին նկատողություն է ստացել աշխատավայրում՝ մեծ կրծքի համար
Նորայր Եղյանը կերակրում է նորածին բալիկին
Նազենի Հովհաննիսյանը՝ սիրելիի և երեխա ունենալու մասին. տեսանյութ
ԱՄՆ բանակի վետերանը ամուսնացել է սիամական երկվորյակի հետ
Rolls-Royce-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան
Վիշապի տարի. ո՞ր գույնը կդառնա ձեր թալիսմանը 2024 թվականին
Կանաչի բոլոր երանգները հաջողություն կբերեն. ինչ տոնական զգեստ ընտրել ամանորի գիշերին
Երկու կանոն , որոնք կօգնեն գեղեցիկ և առողջ արևայրուք ստանալ