ԱՄՆ Սքրիփսի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են բջջային ծերացման, իրենց կարծիքով՝ գլխավոր գործոնը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է Science հանդեսում, դրա մասին համառոտ հաղորդում Է EurekAlert!-ը:

Կենսաբաններին հաջողվել Է առանձնացնել TZAP սպիտակուցը: «Այդ սպիտակուցը որոշում Է տելոմերների (քրոմոսոմների վերջնահատվածների) վերին սահմանը,- նշում Է աշխատության համահեղինակ Լազերինի Դենչին:- Դա բջիջներին թույլ Է տալիս բազմանալ, բայց ոչ չափից շատ»:

Տելոմերները կատարում են պաշտպանական գործառույթ: Մանկությունից դրանց չափերն աստիճանաբար կրճատվում են. միջին հաշվով չափահաս տարիքում կիսով չափ և քառապատիկ՝ տարեց հասակում: Դա համարվում Է մարդու օրգանիզմի ծերացման պատճառներից մեկը: Տելոմերների դեգրադացիայի տեմպերի կրճատումն, այսպիսով, ուղղակիորեն կապված Է կյանքի տևողության ավելացման հետ