Yelaket.am-ը գրում է.

Ucom կապի օպերատորի ծառայություններից դժգոհություններն ավելի ու ավելի են շատանում: Ծառայությունների որակի ապահովման հետ խնդիրներն առաջացել են վերջերս, կապված օպերատորի կողմից տարբեր հեռուստաալիքների հեռարձակման անսպասելի դադարեցման հետ:
Ընկերությունը չի կարողանում ապահովել իր հաճախորդների պահանջները, ինչն էլ դարձել է բազմաթիվ մարդկանց դժգոհության պատճառ: Խոսքը U!TV-ի մասին է:

«Ես վճարում եմ գումար, իմ ցանկացած ալիքը դիտելու համար, բայց մի գեղեցիկ օր տեսնում եմ, որ ալիքի հեռարձակումը դադարել է, և դրա փոխարեն միացել է այլ՝ ինձ համար անօգուտ ալիք: Բայց ես դրա համար չեմ վճարում: Երբ զանգահարում եմ օպերատորը ինձ պատասխանում է, որ տվյալ ալիքի հետ պայմանագիրը վերջացել է: Բայց դա ինձ ամենաքիչն է հետաքրքրում... ես վճարում եմ չէ՞ »,- մեզ հետ զրույցում ասաց Ucom-ի հաճախորդներից մեկը:

Ուսումնասիրելով Ucom-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեսնում ենք, որ այն ուղղակի լցված է դժգոհ հաճախորդների մեկնաբանություններով:

Նշանակում է խնդիրը կրում է համատարած բնույթ: Ոլորտն այնքան բարձիթողի վիճակում է, որ իրականում դժվար է հասկանալ անգամ՝ ո՞ր պետական կառույցն է պատասխանատու այս իրավիճակի համար: Ucom-ը միանշանակ օգտվում է այս թերացումից:
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ խնդիրներ են առկա նաև Ucom-ի ոչ պաշտոնական սեփականատեր Գագիկ Խաչատրյանի մոտ: Բոլորովին վերջերս «ՀԺ»-ն գրեց, որ ազատականացվում է Գագիկ Խաչատրյանի մենաշնորհի տակ ճկված մի քանի ոլորտներ: Խոսքը ավտոմեքենաների անվադողերի ներկրման բիզնեսին և գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ սուբսիդավորման միջոցով պարարտանյութ տրամադրելուն էր վերաբերվում:
Սպառողներին միայն մնում է հուսալ, որ անպատժելի Գագիկ Խաչատրյանին պատկանող Ucom-ին պետական մարմինները վերջապես կսանձեն և կպաշտպանեն իրենց շահերը:
Ներկայացնենք մի քանի մեկնաբանություն Ucom-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am