Իսկական, բուրումնավետ սուրճ պատրատսելն արվեստ է, բացահայտենք այս արվեստի գաղտնիքները:
Առաջին կարևոր պայմանը մաքուր ջուրն է: Կարող եք օգտագործել սառեցված և հալեցված ջուր:
Երկրորդը՝ մի շտապեք: Սուրճը եփեք հնարավոր ամենացածր կրակի վրա:
Սուրճին շատ քիչ աղ ավելացրեք, սա ուժեղացնում է բույրը:
Մի փոքր էլ կոճապղպեղ ավելացրեք, սա նույնպես հիանալի բույր է տալիս:
Օգտագործեք շագանակագույն շաքար:
Մի եռացրեք սուրճը. սա ամենակարևոր պայմանն է: Եռալու դեպքում այն կորցնում է ողջ բույրը:
Եթե ուզում եք իսկապես համեղ սուրճ ստանալ, հատիկավոր սուրճ գնեք և աղացեք այն, դրանով պատրաստեք ըմպելիքը:
Երբ սուրճը պատրաստ է, թող մեկ րոպե մնա, այնուհետև լցրեք բաժակների մեջ: