Վաշինգթոնում տեղի է ունեցել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Մենք արդեն անդրադարձել ենք նաեւ նախագահի եւ առաջին տիկնոջ առաջին պարին պարահանդեսի ժամանակ, որին Մելանյան ներկայացել է Hervé Pierre-ից բացառիկ զգեստով:

Մինչ այդ, Քիմ Քարդաշյանն իր Twitter-ում լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում ամուսնու եւ երեխաների հետ է արդեն նախկին նախագահ Բարաք Օբամային հանդիպելիս։

«Շնորհակալություն, պարոն նախագահ: Մենք կկարոտենք Ձեզ»,- լուսանկարներից մեկը մակագրել է Քիմը:

«Նախագահը Նորթին կոնֆետներ տվեց: Ես ուզում էի այն պահել որպես հուշանվեր, բայց Նորթը սկսեց լաց լինել»,- մեկ այլ լուսանկարի տակ էլ գրել է հայուհին: