Տղամարդու սերը նրա կյանքի միայն մի մասն է. նա բազմաթիվ այլ գործեր ունի, որոնք պետք է անի։ Կնոջ համար սերը նրա ամբողջ կյանքն է։ Տղամարդու դեպքում այդպես չէ։ Տղամարդու համար սերը բազմաթիվ երևույթներից մեկն է։ Նա կցանկանա բանաստեղծություններ գրել ոչ թե այն պատճառով, որ սիրում է. այդ զբաղմունքը նրա համար սեփական արժեքն ունի, որը ոչնչով կապված չէ սիրո հետ։ Հոգնելով նկարներից, երաժշտությունից՝ նա կցանկանա խորասուզվել սիրո մեջ և մոռանալ. դա նրա հանգիստն է։ Տեսեք տարբերությունը՝ տղամարդու սերը նրա հանգստի վայրն է։ Երբ նա հոգնում է աշխարհից, հազար ու մի գործերից, ուզում է խորասուզվել կնոջ էներգիայում, նրա ջերմության մեջ։ Հիշեք՝ նա սիրում է, միայն երբ հանգիստ է գտնում, և այդ դեպքում նա կրկին կարող է նկարել, բանաստեղծություններ գրել, երաժշտություն գրել կամ պարել։ Նրա համար սերն անհրաժեշտ հիմք է՝ այլ բաներ անելու համար։ Կնոջ համար ամեն ինչ հակառակն է. նա կանի այլ բաներ, քանի որ սիրում է։ Եթե նա չի սիրում, նա դադարում է ընդհանրապես որևէ բան անել։ Օշո (Բխագվան Շրի Ռաջնիշ)