«Ֆուլ Հաուս»-ի երկրպագուները արդեն կարող են չմտածել նոր եթերաշրջանի լինել-չլինելու մասին, քանզի սցենարային աշխատանքները սկսված են։ Այս մասին տեղեկացրել է դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը։ 33-ամյա արտիստը լուսանկարներ է հրապարակել աշխատանքային գործընթացից և գրել. «Սցենարիստները. մտածում ենք, գրում և իրականացնում»,- մակագրել է Գրիգորը՝ ավելացնելով «սցենարիստներ», «Ֆուլ Հաուս», «Դոմինո» հեշթեգերը։