Տղամարդը միշտ թույլ սեռի համար փոքր-ինչ խորհրդավոր է: Եվ կինը ոչ միշտ գիտի, թե ինչ է նա ուզում իրականում: Առաջարկում ենք իմանալ, թե ինչ խաղեր են տղամարդիկ նախընտրում անկողնում:

Մասնագետների տվյալները

Տղամարդն առաջին հերթին ուզում է, որպեսզի իր սիրած կինը ժամանակ առ ժամանակ իրեն ներկայանա գայթակղիչ սրտակերի տեսքով: Իհարկե, նրա զինանոցում նույնպես պետք է անհրաժեշտ «գիտելիքներ եւ հմտություններ» լինեն:

Շատերը երազել են նաեւ «մոլագարի» դեր խաղալ: Բնակաբար՝ սեռական: Բայց շատերն ընդգծել են, որ երբեք նման տարբերակ չեն առաջարկել իրենց երկրորդ կեսին:

Մանկական «բժիշկ-բժիշկ» խաղը շատ տղամարդկանց մոտ տարիքի հետ այլ հարթության վրա է հայտնվում: Հիմա սեքսուալ բուժքույրը չի վախեցնում, փոխարենն անմիջապես գրգռում է: Այնպես որ, եթե ձեր ինտիմ կյանքը փոքր-ինչ ձանձրալի է դարձել, նկատի ունեցեք այս տարբերակը:

Հաջորդ խաղը «բարձունքներ գրավելն» է, որը հետաքրքիր է ոչ միայն կանանց համար: Թույլ սեռի ներկայացուցիչներն անգիտակցաբար ուրախությամբ ներգրավվում են այս խաղում: Կինը, կարծես, չի ուզում, իսկ տղամարդն ամբողջ ուժով փորձում է հասնել նպատակին: Արդյունքում երկուսն էլ գոհ են: Ե՛վ կինն է ստացել ուշադրության իր բաժինը, ե՛ւ տղամարդն է իրեն հերոս-սիրեկան զգացել:

Խաղ՝ «առաջին ծանոթություն՝ շարունակությամբ»: Եթե անգամ միասին եք արդեն տասը տարի, տղամարդը երբեք դեմ չի լինի նորից ծանոթանալ կնոջ հետ, որը նվաճել է իր սիրտը, «առաջին» ժամադրությունից հետո սեռական մերձեցմանը՝ առավել եւս: Խաղը բավական հետաքրքիր է. ինչ-որ տեղ հանդիպում եք, ընթրում, զրուցում, իսկ հետո տաքսի կանչում ու գնում երեկոն շարունակելու:

Բնության մեջ խաղերը զգալիորեն լրացնում են սովորական դարձած ինտիմ հարաբերություններն ու սուր զգացողություններ փոխանցում: Նախնադարյան մարդ լինեք, թե մոլորված զբոսաշրջիկ, միեւնույն է, տղամարդը կսատարի նման նախաձեռնությունը, քանի որ հենց նման պայմաններում նա կարող է իրեն լիարժեք պաշտպան եւ հենարան զգալ: Իսկ ի՞նչն է ավելի լավ բարձրացնում վստահությունն ու առնական ուժը:

Տղամարդկանց ուշադրությունից դուրս չի մնացել նաեւ մասնագիտացված խանութների բազմազանությունը, որոնցում կարելի է ամենատարբեր խաղերի եւ փոխակերպումների համար հարմար «բաներ» գտնել: Ոմանց գրավում են մուլտֆիլմի հերոսները, ճակատագրական կանանց կամ, հակառակը, ամոթխած միանձնուհիների կերպարը:

Եթե քո տղամարդը երկար տարիներ չի ակնարկել նման սեքսուալ խաղերի մասին, դա չի նշանակում, որ նա չի մտածել (կամ ցանկացել, երազել) այդ մասին: Պարզապես շատերը չգիտեն՝ ինչպես մոտենալ այդ հարցին, եւ կինն ինքը պետք է հասկացնի, որ այնքան էլ դեմ չէ նման փորձերին: Սակայն պետք չէ մոռանալ, որ նման խաղերին պետք է մասնակցեն երկուսն էլ, եւ երկուսին էլ պետք է դա դուր գա: