«Vitamin» ակումբից հայտնի երգիծաբան, դերասան Վաչե Թովմասյանը հայրիկ է դարձել։ Շոումենի կինը՝ Գայանե Մանուկյանը, լույս աշխարհ է բերել զույգի առաջնեկին։ Գայանեն աղջիկ է ունեցել, որին անվանակոչել են Միա։ Այս մասին հայտնել է նորաթուխ մայրիկի մտերիմ ընկերուհի Գոհար Մանուկյանն իր Facebook-յան էջում։

 

Հիշեցնենք, որ Վաչեն եւ Գայանեն ամուսնացել են 2013-ի նոյեմբերի 3-ին։ Զույգը ռետրո ոճի հարսանիք էր կազմակերպել։