Մեծ Բրիտանիայում Կիրառական հոգեբանության համալսարանի գիտնականները հայտնում են, որ կանանց սիրահարվելու համար բավարար է 45 վայրկյանը: Այս մասին հայտնում է mignews.com-ը:

Մասնագետները նշում են, որ երբ կինը սիրահարվում է, ֆերոմոնները ռեակցիայի մեջ են մտնում, սկսում են ազդել այդ գործընթացի համար անհրաժեշտ կենսաքիմիական մեխանիզմները: Այդ բոլոր պահերը տեղավորվում են 45 վայրկյանում:

Նշվում է, որ կանայք առաջին երթին ուշադրություն են դարձնում տղամարդու բույրին: Ուստի տղամարդիկ չարժե, որ կտրուկ բույրեր և էժան օծանելիք օգտագործեն:

Գիտնականներն նշում են, որ կինը չի կարող առաջին հայացքից կիրք զգալ տղամարդու հանդեպ, դա տեղի է ունենում տղամարդու առնվազն 6 հայացքից նայելուց հետո:

Ընդգծվում է, որ սիրահարվածությունը դեռևս սեր չէ, այլ միայն ազդակ դեպի սեր: