Մարդիկ ամեն օր երկար ժամեր են անցկացնում իրենց տարբեր սարքերի էկրանների դիմաց՝ վնասելով իրենց աչքերը: Էկրանից արձակվող լույսը լրջորեն վնասում է տեսողությունը, ինչն էլ դառնում է կենտրոնական կուրության գլխավոր պատճառը:

Մասնագետները նշում են, որ երեխաները ժամանակից շուտ են սկսում օգտվել նման սարքերից, ինչը չափազանց անհանգստացնող երևույթ է:

Բացի այդ, տարատեսակ սարքավորումների պատճառով աչքերի չորություն է ի հայտ գալիս: Այդ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս ամեն 20 րոպեն մեկ ընդմիջում անել: