Վիճակագրությունն ասում է, որ երեխաների՝ 25, իսկ մեծահասակների 5 տոկոսը խոսում են քնի մեջ: Ինչո՞ւ ենք մենք խոսում քնի մեջ Ավելի հաճախ քնի մեջ խոսում են երեխաները և էմոցիոնալ մարդիկ: Քնի մեջ հաճախ խոսում են նաև նրանք, ովքեր բավարար չեն քնում, կամ ենթարկվում են սթրեսի: Մենք կարող ենք նաև խոսել դեպրեսիայի, ալկոհոլի և բարձր ջերմության պատճառով:

Կարո՞ղ ենք մենք արդյոք խոսել մեր գաղտնիքների մասին Քնի առաջին և երկրորդ փուլում խոսակցությունը կարող է լինել բարդ մենախոսություն և տևել մոտ 30 վայրկյան: Երրորդ և չորրորդ փուլերում դա ավելի շատ նման է մրթմրթոցի կամ տնքոցի: Չարժե այդ բառերում իմաստ փնտրել: Այն, ինչ մենք խոսում ենք քնի մեջ, ոչ մի կապ չունի իրականության հետ:

Ինչպե՞ս դադարեցնել խոսելը: Մեծամասնության համար քնի մեջ խոսելը ժամանակավոր երևույթ է, որը բուժելու կարիք չկա, որովհետև այն ինքն իրեն անցնում է: Եթե ցանկանում եք քնել լուռ և հանգիստ, բժիշկները խորհուրդ են տալիս բարձրացնել քնի որակը և ավելացնել քանակը: Դա նշանակում է՝ քնելուց առաջ չօգտագործել կոֆեին և ալկոհոլ, ինչպես նաև՝ չնյարդայնանալ: