ԱՄՆ Սան-Դիեգո համալսարանի գիտնականները պնդում են, որ մարդու մտային ունակությունները կախված են խմելու ջրից՝ գրում է gogetnews.info-ն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց գլխուղեղում կան ռեցեպտորներ, որոնք ջուր խմելիս սկսում են ակտիվորեն աշխատել՝ միաժամանակ ակտիվացնելով ուղեղի աշխատանքը: Ըստ այդմ գիտնականները խորհուրդ են տալիս պահպանել խմելու ջուր ընդունելու ռեժիմը:

Պետք է ջուր խմել սնունդն ընդունելուց մոտ կես ժամ առաջ կամ հետո: Շատ օգտակար է առավոտյան մեկ բաժակ ջուրը, այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և բարելավում մտավոր գործունեությունը: