Դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու իր կինը՝ Լիլիթ Բաբասյանը, հաճախ են հայտնվում քննադադատությունների կենտրոնում, կարճ ժամանակում մեծ տարածում են գտնում նրանց լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցում շատերը ամեն փոքր դետալ «քննադատող խոշորացույցով» են դիտում:

Լիլիթը հանրությանը հայտնի դարձավ որպես Ալեքսանդր Բաբասյանի կին, իսկ հետո նաեւ աչքի ընկավ իր մեծ կամքի ուժով, երբ կարճ ժամանակում նիհարեց 30-ից ավելի կիլոգրամով եւ ձեռք բերեց իր երազած կազմվածքը: Այս անգամ խոսակցությունների առիթ է հանդիսացել Լիլիթի խոշոր պլանով տեսանյութերը, որը նա արել է ֆեյսբուքի ուղիղ եթեր հավելվածի օգնությամբ:

Life.panorama.am-ը փորձել է պարզել, թե ինչո՞ւ է Լիլիթ Բաբասյանի յուրաքանչյուր քայլ նման մեծ քննարկումների պատճառ դառնում, ո՞ւմ է ձեռնտու նրան վարկաբեկելն ու ի՞նչ վերաբերմունք ունի Լիլիթը դրանց նկատմամբ: