Չնայած նրան, որ կանայք իսկական հանելուկներ են, գիտնականները կարողացել են շատ բաներ պարզել նրանց վերաբերյալ։ Կնոջ մարմինը ունի շատ առանձնահատկություններ, որոնց մասին չգիտեն նույնիսկ իրենք՝ կանայք։

Կնոջ մարմնի առանձնահատկությունները՝

1. Կնոջ սիրտն ավելի արագ է աշխատում, քան տղամարդունը։ Միջինում կանանց սիրտը 6-10 ավել կծկում է անում րոպեի ընթացքում։ Բացի այդ՝ կնոջ սիրտը 10-15% -ով ավելի թեթև է։

2. Գիտնականներն ապացուցել են, որ կանայք երկու անգամ ավելի հաճախ են թարթում։ Սա պայմանավորված է նյարդային համակարգի առանձնահատկություններով։ Նույն հանգամանքով էլ բացատրվում է արագորեն մեկ էմոցիոնալ վիճակից մյուսին ացնելու ունակությունը։

3. Կնոջ մարմինը շատ ավելի դանդաղ է այրում ճարպերը, քան տղամարդունը։ Այդ իսկ պատճառով էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները այդքան դժվարությամբ են ազատվում ավելորդ կիլոգրամներից։

4. Կանայք ավելի ամուր իմունային համակարգ ունեն։

5. Կնոջ մազերի տրամագիծը երկու անգամ ավելի փոքր է, քան տղամարդունը։

6. Կնոջ ուղեղը նույնպես տարբերվում է, և հենց այդ պատճառով էլ նրանք կարողանում են միաժամանակ մի քանի գործ անել։

7. Կնոջ մարմնում շատ ավելի շատ ցավային զգայարաններ կան, քան տղամարդու մարմնում։ Սակայն շնորհիվ բորբոքային գործընթացները կասեցնող էստրոգենի՝ կանայք բարձր դիմացկունություն ունեն ցավի նկատմամբ։

8. Քնի ժամանակ կնոջ ուղեղի ակտիվությունը նվազում է ընդամենը 10%-ով։ Այդ իսկ պատճառով էլ կանայք ավելի մակերեսային են քնում։

9. Կանայք ավելի շատ գույներ են տեսնում, քան տղամարդիկ։

10. Կանայք շավ ավելի վատ են կողմնորոշվում տարածության մեջ, քան տղամարդիկ։ Հենց այդ պատճառով էլ գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ չեն կարողանում մեքենա վարել։

11. Կանանց պարանոցը ավելի շարժուն է, քան տղամարդկանցը։

13. Կանայք առավել ամուր են կապվում մարդկանց հետ։ Բանն այն է, որ կնոջ ուղեղում ավելի են զարգացած այն հատվածները, որոնք պատասխանատու են կապվածության ձևավորման և ամրապնդման համար։

14. Կանանց մոտ ավելի զարգացած է կողային տեսողությունը, իսկ տղամարդկանց մոտ՝ կենտրոնական։ Այդ իսկ պատճառով էլ տղամարդիկ ավելի լավ են նկատում և մտապահում մանրուքները։

15. Խոսելիս կանայք օգտագործում են ուղեղի միայն 2 կենտրոններ, այդ իսկ պատճառով կարողանում են օրական մինչև 8000 բառ արտաբերել։