Ամուսնության արգելք Շվեցարիայում

Շվեցարիայում դավաճանած ամուսինը կարող է ամուսնալուծությունից հետո հանգիստ ապրել երեք տարի: Հենց այքան ժամկետով նրան կզրկեն նոր ամուսնության իրավունքից: Այս տարօրինակ օրենքի մեջ ոչ մի զարմանալի բան չկա: Մինչև վերջերս շատ երկրներում անցյալի արգասիքները դեռ մնացել են օրենսդրության մեջ: Ֆրանսիայում և Իտալիայում անհավատարմության համար քրեական պատասխանատվությունը չեղարկվել է 1975 թվականին: Բրազիլիայում` 2005-ին, իսկ Մեքսիկայում` 2011-ին:

Ունեցվածքի բռնագրավում Չինաստանում
Չինական Գուանդուն գավառում անհավատարիմները ոչ միայն կարող են կորցնել իրենց ունեցվածքը, այլ նաև բանտ նստել: Անհավատարիմ ամուսիններին սպառնում է ազատազրկում և ունեցվածքի կեսի բռնագանձում: Պատիժը տարածվում է և տղամարդկանց և կանանց վրա: Տեղի բնակիչների միջից նաև հայտնվել են կամավորներ, ովքեր պատրաստ են օգնել ոստիկաններին բացահատելու անօրեններին: Որպես կանոն, դրանք խաբված կանայք են: Նրանք ոչ միայն իրենց ամուսինների վրա են բողոք գրում, այլ նաև այն տղամարդկանց ում կասկածում են դավաճանության մեջ: Իհարկե պատիժ սպասվում է միայն այն ամուսիններին ում մեղքը ապացուցված կհամարվի:

Հանրային ծեծ Աֆղանստանում

Աֆղանստանում գործում է կրոնական բարքերի ոստիկանություն, որը մանրակրկիտ հետևում է քաղաքացիների վարքին: Անհավատարիմ ամուսիններին սպառնում են տարատեսակ պատիժներ, կախված հանցանքի մեծությունից` շնության տևողությունից, առաջին անգամն է արդյոք դավաճանությունը, թե դա ռեցիդիվ է: Պատիժը բավական դաժան է, հանրային ծեծից մինչև տաս տարվա ազատազրկում: Այժմ երկրի իշխանությունները փորձում են մեղմել վաղեմի դաժան օրենքները: Մինչև վերջերս կնոջը դավաճանության համար կարող էին քարկոծել, մինչդեռ տղամարդը կարող էր բացականչություններով կամ հասարակության քննադատություններով սահմանաձակվել:

Տուգանք Վիետնամում

2013 թվականի նոյեմբերին Վիետնամի կառավարությունը հրամանագիր արձակեց, որը տուգանք էր նախատեսում ամուսնական դավաճանության համար: Տուգանքի չափն է մեկ միլիոնից մինչև երեք միլիոն վիետնամական դոնգ (մոտ $45–145): Այսպիսով տեղական իշխանությունները որոշել են պաշտոնյաների բարոյական կերպարը մաքրել: Բանն այն է, որ համացանցում բլոգերների կողմից լայն տարածում է գտել այն ինֆորմացիան, թե իբր վիետնամում բավական տարածված են ծառայողական սիրավեպերը: «Բարձրաստիճան պաշտոնյաները և գերհարուստ մարդիկ ձեռք են բերում գեղեցկության մրցույթների հաղթողների և մոդելների, իսկ ավելի ցածր պաշտոնյաները բավարարվում են մարմնավաճառներով: Ոմանք նաև աշխատանքի են ընդունում որպես քարտուղարուհի»: – ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումներից մեջբերել է BBC-ն: Բնականաբար գրեթե բոլոր այդ պաշտոնյաները ամուսնացած են: Կարծես թե Վիետնամում այժմ ավելի մոդայիկ պետք դառնա հավատարիմ մնալ կնոջը:

Բարեկամների արտաքսում Մալիում

Մալիում դավաճանության փաստին հանգիստ են վերաբերվում, եթե իհարկե խոսքը չի վերաբերվում տղամարդու կողմի բարեկամներին: Այստեղ հստակ արգելք կա: Ոչ մի կապ տղամարդու բարեկամների հետ: Եթե դավաճան կնոջը ասենք թե դուր է եկել ամուսնու եղբայրը և դավաճանության փաստը հայտնի է դառնում համայնքում, ապա այդ խեղճին սպասվում է հավերժ արտաքսում համայնքից: Հենց այդ պատճառով էլ նրանք նույնիսկ չեն մտածում հայացք նետել անգամ իրենց բարեկամների կանանց ուղղությամբ: Այդպիսի սիրավեպերը այստեղ շատ հազվադեպ երևույթներ են ի տարբերություն շարքային դավաճանությունների: