Դերասան Մովսես Երեմյան ու Աննան անցած տարի են պսակադրվել։ Այսօր զույգը իր հարազատների հետ նշել է Տիառնընդառաջը։ Tert.am Life–ը ներկա է գտնվել երեկոյան խնջույքին և լուսանկարել հետաքրքիր պահերը։

Ամեն ինչ, ավանդական կերպով էր կազմակերպած։ Մեզ հետ զրույցում Աննա նշեց, որ ամուսնությունից հետո է սկսել ավելի խորքային հետաքրքրվել ավանդույթներով։

«Այս ամենը մեր երկուսի ծնողներն են կազմակերպել։ Նրանք ավելի լավ գիտեն որը, ինչպես պետք է անեն։ Տիառնընդառաջը շատ գեղեցիկ տոն է։ Կրակի վրայով թռնելով` բացասականը թողնում ես անցյալում և շարունակում ես դրական ձևով շարժվել։ Քանի որ կրակը ինքնին մաքրելու հատկություն ունի»,– ասաց Աննան։


Վերջինս նշեց, որ իրենց համատեղ կյանքում դեռևս նորություններ չկան։ «Այս ընթացքում երկուսս էլ հիմնականում զբաղված ենք մեր կարիերայով։ Մեր ընտանիքում նոր համալրում դեռ չկա։ Բայց կա ցանկություն։ Տեսնենք, թե ինչպես կստացվի»,– նշեց Աննան։

Զրույցի վերջում Աննան և Մովսես Tert.am Life–ի միջոցով մեկը մյուսին սիրո խոստովանություն արեց։

Աննա. «Օր օրի ավելի շատ եմ սկսում սիրել ու ճանաչել Մոսոյին։ Անկախ բոլոր հանգամանքներից ուզում եմ, որ միշտ երջանիկ լինի, ուզում եմ, որ իր նպատակներին հասնի։ Սիրի ու սիրվի։ Այս մաղթանքով ես իմ սերը կխոստովանեմ»։

Մովսես. «Ես շատ եմ սիրում իրեն։ Առանց իրա չեմ պատկերացնում ինձ ու շնորհակալ եմ այս կյանքին, որ ունեմ իրեն»։