Հետո ավելին: Այդ սիրային էյֆորիայիայից նա սկսում է ձեր մեջ սիրել ամեն ինչը: Ձեր ամեն ինչը նրան կատարյալ և մոգական է թվում: Նա պատկերացնում է, թե ինչպես է ձեզ համբուրելու, վեր է թռնում ժողովի ժամանակ տնօրենի ձայնից: Սակայն այն, ինչ տեղի է ունենում հետո, կարող է ձեզ զարմանալի թվալ:

Բոլոր այս դրական զգացմունքները վերափոխվում են ձեր սիրեկանը դառնալու ցանկության: Իսկ տղամարդու համար դա նշանակում է բոլորովին այլ բան, քան կնոջ: Ձեր սիրեկանը դառնալու ցանկության մեջ նրա զգացմունքները իր մեջ առաջացնում են ձեզ վրա տպավորություն թողնելու ցանկություն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք դուք արձագանքում դրան: Բանն այն է, որ զգացական առունով խիստ արտաքին տեսքի տակ տղամարդու մեջ թաքնվում է թույլ կողմ: Նրանք կարող են չոր լինել, համառ, չար, առնական, սակայն այդ ամենն, իրականում, ծառայում է ավելի թույլ զգացմունքային պահանջմունքներին: Տղամարդիկ չեն կարող ապրել խորը և կրքոտ հարաբերություններում մինչև չզգան, որ կինը նրանցով հիանում է և հարգում:

Եթե ձեր տղամարդը կարծում է, որ դուր է գալիս ձեզ, սակայն զգում է, որ հիացմունք չի առաջացնում, նրա սիրահարվածությունը շուտ կանցնի: Շատ կանայք նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան է դա հարկավոր տղամարդկանց: Ընդունում, հարգանք… Տեստոստերոնը, ինչպես հայտնի է, տղամարդու սեռական հորմոն է: Երբ այն ակտիվ է, տղամարդն իրեն առնական է զգում: Նա իրեն երջանիկ է զգում: Իսկ գիտե՞ք արդյոք, որ տեստոստերոնի մակարդակը տղամարդու մոտ կախված է նրանից, թե ինչպես են նրան վերաբերվում: Դա ճիշտ է: Տղամարդկանց յուրաքանչյուր խմբում նրանց միջև իրենց դերերն են տեղաբաշխվում: Արդյունքում, սահմանվում է որոշակի հիերարխիա՝ կազմված ալֆա-որձերից և ենթականերից: Եվ եթե նրանց մոտ չափվի տեստոստերոնի մակարդակը, ապա այն կլինի ուղիղ համեմատական՝ մեծից փոքր, կախված սոցիալական ստատուսից:

Ինչու՞: Որովհետև տղամարդիկ կորցնում են հետաքրքրությունը այն բանի հանդեպ, ինչը ճնշում է նրանց էգոն: Իսկ կանայք կարող են դա անել տարբեր միջոցներով, նույնիսկ առանց նկատելու: Դա կարող է լինել նույնիսկ ձայնի տոնից, որով դուք նրան հաճոյախոսություն եք անում: Ձեր հարգանքը և հիացմունքը նրա հանդեպ պետք է անկեղծ լինի և արտացոլվի ձեր քայլերի և խոսքերի մեջ: