ԱՄՆ-ի Վերմոնտ համալսարանի քոլեջի բժիշկները ուսումնասիրել են ավելի քան 30 հազար մարդկանց առողջական տվյալները և եկել են եզրակացության, որ մարդկանց արյան խումբը կապ ունի նրանց առողջության հետ: Պարզվել է, որ արյան առաջին խումբ ունեցողներն առավել պաշտպանված են մտավոր հետընթացից: «Վերլուծությունը ցույց է տվել, որ առաջին խումբ ունեցող մարդկանց մոտ նվազեցված է սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, հիվանդություններ, որոնք բարձրացնում են հիշողության հետ կապված խնդիրների և դեմենցիայի առաջացման հավանականությունը»,- ասել են վերլուծության հեղինակները:
Մինչդեռ արյան չորրորդ խումբ ունեցող մարդիկ, ընդհակառակը, դեմենցիայի զոհ դառնալու առավել բարձր վտանգի տակ են: Նրանք 82%-ով առավել հակված են հիշողության և մտածողության հետ կապված խնդիրներ ունենալուն, քան այլ խմբերի մարդիկ:
Մասնավորապես, գիտնականները պարզել են, որ չորրորդ խմբի մարդիկ առանձնանում են սպիտակուցների բարձր մակարդակով, ինչն էլ արագացնում է արյան մակարդելիությունը: Արյունատար համակարգն առավել հակված է թրոմբների առաջացմանն, անոթների վատ անցանելիությանը: Արյան շրջանառության վատթարացումն էլ սերտորեն կապակցված է իմացական խանգարումների առաջացմանն ու ինտելեկտի խանգարմանը: