Շվեդ գիտնականները հանգել են եզրակացության, որ տղամարդկանց մեջ դավաճանությունը գենետիկայի մակարդակով է դրված, եւ հաճախ այդ հակվածությունն արտահայտվում է 55-60 տարեկանում:

Ըստ Daily Mail-ի՝ տղամարդիկ կարող են դավաճանել նույնիսկ այն դեպքում, երբ երջանիկ են ամուսնության մեջ: Այսպիսով, գիտնականները ենթադրում են, որ տղամարդկանց դավաճանության է մղում դրա համար պատասխանատու գենը:

Ինչ վերաբերում է կանանց. նրանց մոտ դավաճանելու ցանկություն առաջանում է 45-50 տարեկանում, բայց կանայք դավաճանում են միայն այն դեպքում, երբ դժգոհ են ամուսնությունից: Դա հիմնականում պատահում է այն ժամանակ, երբ երեխաներն արդեն մեծանում եւ հեռանում են տնից: