Ամերիկայում հայտնի հայ դիմահարդար Սոնա Գասպարյանը YouTube-ի իր ալիքում հաճախ է կիսվում make up-ի տարբեր ոճեր եւ օրինակներ ներկայացնող տեսանյութերով:

Հմուտ դիմահարդարն այս անգամ որոշել է անդրադառնալ բոլիվուդյան make up-ին:

Նա դիմահարդարում է YouTube-ում հայտնի մեկ այլ դիմահարդարի` հնդկուհի Դիփիքա Մուտյալային: Սոնան եւ Դիփիքան փորձել են ստանալ բոլիվուդյան հարսնացուի կերպար:

Ինչպես հայտնի է` Հնդկաստանում առավել պահանջված է վառ գույների դիմահարդարումը: Սակայն այս անգամ հայուհին որոշել է հնդկուհուն դիմահարդարել ավելի մեղմ եւ չեզոք երանգների մեջ:

Հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկրում օր օրի ավելի մեծ ճանաչում են վայելում բոլիվուդյան հեռուստասերիալները, հետեւաբար նաեւ հնդկական մշակույթը` ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սոնա Գասպարյանի առաջարկած հնդկական դիմահարդարման այս օրինակը, որը կարծում ենք` կհետաքրքրի շատերին: