1. Ճշտող հարցեր տվեք, դա ինչ-որ մեկին խորհուրդ տալու ամենապարզ միջոցն է: Բայց դրա համար հարկավոր է ուշադիր լսել զրուցակցին՝ տեղին հարցեր տալու համար: Հարկավոր է կենտրոնանալ ամուսնու, այսինքն՝ «դու» բառի վրա: Օրինակ՝ «դու արդեն մտածե՞ս ես այդ մասին» կամ «ինչպե՞ս ես դու ծրագրում դա անել»: Եթե անգամ դուք որեւէ եզրահանգման մղեք ձեր ամուսնուն, դա որպես կարծիք պարտադրել չի ընկալվի:

2. Ուշադիր լսեք: Ցանկացած զրույցի ժամանակ կարեւորը լսելու ունակությունն է՝ առանց ընդհատելու, ներքին եւ արտաքին հանգստությամբ: Կարեւոր է նաեւ զրույցի ընթացքում այլ գործերով չզբաղվել, կենտրոնանալ ամուսնու եւ զրույցի թեմայի ուղղությամբ:

3. Մի ձգտեք ապացուցել, որ նրանից ավելի շատ բան գիտեք: Պետք չէ ցույց տալ, որ դուք ավելի խելացի եք, ավելի իմաստուն, հրաշալի տիրապետում եք քննարկվող թեմային: Բազմաթիվ հռչակավոր կանայք գիտեին, որ եթե նույնիսկ ինչ-որ հարցում առավել են իրենց ամուսնուց, ապա պետք չէ դա հաղթաթուղթ դարձնել:

4. Կիսեք ձեր ըմբռնումը: Երբ ուզում եք ինչ-որ բան ասել, ասեք՝ «ես զգում եմ...», «ինձ թվում է...»: Պետք չէ ասել՝ «ես կարծում եմ, որ...», «ես մտածում եմ, որ...»:

5. Մոր դեր մի խաղացեք: Նրան որպես փոքր տղայի մի նայեք, նրա հետ հովանավորչական տոնով մի խոսեք: Նա հասուն տղամարդ է, որն ինքն է ուզում հովանավորել ձեզ:

6. Նրա հետ մի խոսեք ինչպես տղամարդը՝ տղամարդու հետ: Կտրուկ, կոպիտ եւ խիստ մի խոսեք: Կինը պետք է մեղմ լինի եւ թույլ տա, որ հարաբերություններում տղամարդը գերակայող լինի: