- Հուզական անհարմարավետություն շփման ընթացքում:

Մանիպուլյատորն այնքան նրբորեն է գործում, որ Ձեզ ուրիշ ոչինչ չի մնում, քան կատարել նրա խնդրանքները, միաժամանակ դուք նշանակալի անհարմարավետություն եք զգում: Մի կողմից, Դուք ամեն ինչ անում եք ձեր կամքով (ամեն դեպքում` Ձեզ այդպես է թվում), մյուս կողմից` դա շատ տհաճ է Ձեզ:

- Խառը զգացումներ, տհաճ հույզեր:

Առաջին դեպքում դուք անհասկանալի տագնապ եք ապրում, բայց այդ ապրումներին առանձնակի նշանակություն չեք տալիս: Իսկ այստեղ Դուք բացահայտ տհաճություն եք զգում, Դուք չարանում եք, նյարդայնանում, վախ կամ մեղավորություն եք զգում: Դա առաջին ազդանշանն է, որ մանիպուլյատորը հմտորեն «խաղում է» ձեր զգացմունքների հետ` ստիպելով կատարել իր պահանջները:

Իմիջիայլոց, հոգատար ծնողները հաճախ մանիպուլյացիայի են ենթարկում երեխաների զգացմունքները, հետագայում երեխան կարող է կամ փոխառել որոշ հնարքներ, կամ էլ մանիպուլյատորի համար հրաշալի «զոհ» դառնալ: Աղջիկների համար այդ առումով ավելի բարդ է, չէ որ նրանք շատ տպավորվող են եւ ավելի ներշնչվող:

- Մարդու հետ շփման ընթացքում կրկնվում են տհաճ հույզերը:

Սեփական տղամարդու մեջ մանիպուլյատորին ճանաչելու ամենավստահելի միջոցը նրա հետ շփման ընթացքում նրա ապրումներին հետեւելն է: Եթե ամեն անգամ զրույցի ընթացքում դու նույն հույզերն ես ապրում (ջղայնություն, մեղավորության զգացում, ցասում, ինքնաստորացում եւ այլն), ուրեմն հաստատ քեզ մանիպուլյացիայի են ենթարկում` խաղալով քո թուլությունների վրա:

- Շփման ընթացքում քո մեջ տեղի ունեցողի անիրականության զգացում է առաջանում:

Օրինակ, մարդը սկսում է իրեն ոչ բնորոշ բաներ անել, կատարել տարօրինակ արարքներ:

Մանիպուլյատորներին մի ընդհանուր գիծ է բնորոշ. նրանք երբեք բացահայտորեն չեն պարզում հարաբերությունները: Դու չես կարող նման մարդու հետ կառուցողական զրույց ստեղծել, չէ որ մանիպուլյատորին բացահայտելու հենց առաջին փորձի դեպքում նա հարձակման կանցնի` քեզ մեղադրելով բոլոր մահացու մեղքերի համար: Լավագույն պաշտպանությունը հարձակումն է սկզբունքը հրաշալիորեն գործում է հօգուտ մանիպուլյատորի: Հարաբերությունները պարզելու ավարտին դու կմոռանաս զրույցի նպատակի մասին` ջանալով հերքել այդ մարդու կողմից անարդարացի մեղադրանքները:

Մանիպուլյացիայի տեսակները.

Մարդու վրա ազդելու ամենավստահելի միջոցը նրա թուլությունները շահագործելն է: Հնարավոր է առանձնացնել մանիպուլյացիայի առավել տարածված միջոցները.

- Մանիպուլյացիա խղճահարության զգացման միջոցով

Տղամարդիկ հազվադեպ են օգտագործում այս մեթոդը, այն ավելի հատուկ է կանանց, չնայած ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում էլ ուրիշների խղճահարությունը շահարկող նմուշներ են պատահում: Միշտ կգտնվեն սրտացավ տիկնայք, որոնք կխղճան եւ կփաղաքշեն «խեղճին» եւ դժբախտին...

- Մանիպուլյացիա մեղքի զգացման միջոցով

Ազդեցության այդ տեսակը լայնորեն օգտագործվում է ծնողների, դաստիարակների, մանկավարժների, իսկ հետո արդեն` հարաբերություններում զուգընկերների կողմից: Մարդը վաղ մանկությունից սովորում է իրեն ամենուր եւ միշտ մեղավոր զգալ, բայց սովորաբար նա խլացնում է այդ զգացումը: Մանիպուլյատորները հրաշալի գիտակցում են, որ մեղքի զգացում առաջացնելով` հնարավոր է գործնականում ցանկացած նպատակի հասնել:

- Մանիպուլյացիա ինքնավստահության պակասի միջոցով

Կնոջը կառավարելու հրաշալի միջոց է նրա ինքնագնահատականը նվազեցնելը: Դեպքերի մեծ մասում դա անելը շատ հեշտ է, չէ որ գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ կատարելապես ինքնավստահ չեն: Յուրաքանչյուր կնոջ հոգում կասկածի եւ անինքնավստահության փոքրիկ որդ է ապրում, իսկ մանիպուլյատոր տղամարդը հմտորեն հայտնաբերում է թույլ կողմը եւ սեղմում է հենց ցավոտ տեղը: Նման տղամարդկանց դասական ֆրազներն են.

«Ո՞ւմ է պետք քեզ նման գերը/նիհարը/հիմարը/խելացին/պառավը եւ այլն»: