Այսօր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկն է: «Հանրապետական» կուսակցությունը մեկնարկը ներկայացրել է տեսահոլովակով։

Նախընտրական պաշտոնական կայքն ու ֆեյսբուքյան էջը ունեն «Հայաստան իմ սեր» (lovearmenia.am) անվանումը, իսկ կարգախոսն է ՝ «Անվտանգություն և առաջընթաց»:

Տեսահոլովակը կոչվում է «Փոխենք աշխարհը» և երգում է «Ռեինկարնացիա» խումբը, իսկ հարվածային գործիքները նվագում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: