Շատերն են լսել, որ ուշ քնելը վնասակար է, բայց քչերը գիտեն, թե ինչու։ Maretium.ru կայքը ներկայացրել է 6 հիմնական պատճառ, թե ինչու է ուշ քնելը վնասակար։

1. Վաղաժամ ծերացում։ Լավ քունը երիտասարդացնում է օրգանիզմը։ Լավ քնի շնորհիվ լավանում է արյան շրջանառությունը, մաշկի բջիջները թթվածին են ստանում և ամինաթթուներ։ Որքան քիչ եք քնում, այնքան արագ է ծերանում օրգանիզմը։

2. Մտավոր հյուծվածություն։ 21։00-ից հետո մեր ուղեղն այլևս ընդունակ չէ լիարժեք աշխատել։ Այն հանգստի կարիք ունի։ Բժիշկները խորհուրդ են տալիս պառկել քնելու ժամը 22։00-23։00-ն։ Եթե ավելի ուշ եք քնում, ձեզ մտավոր հյուծվածություն է սպասվում, որը կհանգեցնի գրգռվածության, ագրեսիայի, նույնիսկ դեպրեսիայի։

3. Իմունիտետի թուլացում։ Քնի ընթացքում օրգանիզմը ոչ միայն հանգստանում է և ուժ հավաքում, այլև պայքարում է վնասակար միկրոօրգանիզմների դեմ, որոնք հավաքվում են օրվա ընթացքում։ Հաճախակի մրսածությունը հետևանքներից մեկն է։

4. Նյութափոխանակության խանգարում։ Երբ օրգանիզմն անհրաժեշտ չափով չի հանգստանում, այն սկսում է գլյուկոզա պահանջել՝ ուժերը վերականգնելու համար։ Այն ստանալու ամենահեշտ միջոցը կոնֆետ կամ թխվածք ուտելն է։ Քիչ քնելու արդյունքում մարդիկ քաղցրավենիք ուտելու ցանկություն են ունենում, ինչը հանգեցնում է ավելորդ կիլոգրամների։ Բացի այդ, քնելու ընթացքում օրգանիզմում վերականգնվում է հորմոնալ հավասարակշռությունը։ Եթե թույլ չեք տալիս օրգանիզմին անել դա, նյութափոխանակությունը խանգարվում է, և խնդիրներ են առաջանում քաշի հետ։

5. Մաշկի թուլացում։ Քնելու ընթացքում օրգանիզմը ոչ միայն հանգստանում է, այլև թարմանում։ Վերականգնվում են բջիջները, օգնում պահպանել մաշկի գեղեցկությունն ու առաձգականությունը։

6. Քրոնիկական հոգնածություն։ Եթե սովորություն եք դարձրել ուշ քնել, սպասեք քրոնիկական հոգնածության։ Օրգանիզմը ռոբոտ չէ, այն հանգստի կարիք ունի։ Որքան երկար և որակյալ է քունը, այնքան արդյունավետ կաշխատի ուղեղը և ամբողջ օրգանիզմը։