Մարդու ուղեղն անհավանական մեխանիզմ է։ Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, իրագործել երազանքները և լուծել ամենաբարդ խնդիրները։ Սակայն այդ ամենն անելու համար պետք է հասկանալ, թե ինչպես է գործում ուղեղը։

1. Ուղեղի համար իրականությունը և երևակայությունը նույն բաներն են

Ուղեղը արձագանքում է յուրաքանչյուր մտքին և չի կարողանում տարանջատել իրականությունը երևակայությունից։ Հենց այդ պատճառով է, որ «վարդագույն ակնոցներ» կրող մարդիկ իրենց էլ ավելի երջանիկ են զգում, իսկ օրգանիզմը բուժվում է պլացեբոյի ազդեցության շնորհիվ։

2. Մտավոր աշխատանքը չի հոգնեցնում ուղեղը

Ուղեղի հոգնածության զգացումը առաջանում է մեր էմոցիաներից։ Արյան բաղադրությունը, որն անցնում է ուղեղով դրա ողջ գործունեության ընթացքում, անփոփոխ է։ Իսկ ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդկանց արյան բաղադրությունը փոխվում է երկար աշխատանքից հետո։

3. Առավել հաճախ ուղեղը «ավտոպիլոտ» ռեժիմով է գործում

Մեր այսօրվա մտքերի մեծ մասը երեկվա մտքերն են։ Հենց այդ պատճառով է, որ մարդիկ այդքան դժվար են փոխում իրենց աշխարընկալումը։ Իմանալով սա՝ դուք կարող եք կառավարել Ձեր մտքերը` այդ կերպ կառավարելով հենց կյանքը։

4. Մենք տեսնում են այն, ինչ մտածում ենք

Ցանկացած միտք դառնում է կյանքի փորձ։ Եթե դուք մտածում եք Փարիզ ճամփորդելու մասին, ապա ամեն քայլափոխի կնկատեք դա հիշեցնող բաներ։ Եթե ցանկանում եք փոխել ձեզ շրջապատող աշխարհը, ապա փոխեք ինքներդ ձեզ։

5. Ուղեղը պետք է մարզել, ինչպես մնացած բոլոր մկանները

Ուղեղը ոչնչով չի տարբերվում մյուս մկաններից. այն նույնպես պետք է մարզել։ Ուղեղի համար օգտակար են ուսուցումը, մարզանքը, առողջ սնունդը, լավ քունը, նոր վայրեր այցելելը, անծանոթ բաներով զբաղվելը, գրելը և նույնիսկ համակարգչային խաղեր խաղալը։

6. Ուղեղը երբեք չի հանգստանում

Նույնիսկ երբ մարդը քնում է, նրա ուղեղը շարունակում է աշխատել։ Դա հերիք չէ, քնած ժամանակ ուղեղի ակտիվությունն ավելի բարձր է, քան արթուն ժամանակ։

7. Չափազանց կարևոր է ժամանակ առ ժամանակ անջատվել

Որպեսզի չխորտակվեք հազարավոր վատ մտքերում, պետք է երբեմն անջատվել։ Ժամանակ հատկացրեք հանգստին և հնարավորության դեպքում ակտիվ հանգիստն ընտրեք։

8. Մոռանալը լավ է, քանի որ այդ կերպ մենք պահպանում ենք նյարդային համակարգի ճկունությունը

Ուղեղում նոր հիշողություններ ավելացնելու համար այն պետք է ազատվի հներից։ Հիանալի կլիներ, եթե մենք ինքնուրույն որոշեինք, թե որ հիշողություններից ենք ցանկանում ազատվել, սակայն դա գրեթե անհնար է։ Միակ տարբերակն այն է, որ հնարավորինս հաճախ օգտագործենք մեզ անհրաժեշտ ինֆորմացիան։

9. Ուղեղը ցավ չի զգում

Ուղեղն արձագանքում է ցավին, սակայն հենց ցավ չի զգում` ցավային ռեցեպտորների բացակայության շնորհիվ։ Սակայն դա չի վերաբերվում բազում հյուսվածքներին, նյարդերին և անոթներին, որոնք շրջապատում են ուղեղը։

10. Մենք կարող ենք փոխել մեր ուղեղը

Յուրաքանչյուր գործողություն ստիպում է ուղեղին նոր նեյրոնային կապեր ստեղծել։ Այդպես, եթե մենք հավատում ենք, որ չենք կարող որևէ բանի հասնել, այդ միտքը ժամանակի ընթացքում ամրապնդվում է ուղեղում։ Իսկ եթե այդ միտքը փոխարինեք «Ինձ մոտ ամեն բան կստացվի» արտահայտությամբ, ապա ուղեղը ինքնուրույն կսկսի տարբերակներ առաջարկել` ցանկությունդ իրականություն դարձնելու համար։

Մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի հասնենք այն ամենին, ինչ ցանկանում ենք։ Կարևորը սեփական ուժերին հավատալն է։