Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, ինչն էլ Life.panorama.am-ի հետ նոր զրույցի պատճառ է դարձել: Դերասանուհու հետ խոսել ենք ոչ միայն գայթակղիչ ֆոտոշարքի, այլեւ կնոջ սեքսուալության ու գռեհկության սահմանի մասին:

«Նոր ֆոտոշարքը դիմահարդար եւ ոճաբան Լիլիթ Խուրշուդյան նախագիծն էր, որին բացի ինձնից մասնակցել են նաեւ Լուիզա Ղամբարյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Էվելինա Շահինյանը եւ այլք: Հետաքրքիր ֆոտոշարք էր, որտեղ Լիլիթը զբաղվել էր մեր վարսահարդարմամբ ու դիմահարդարմամբ»,- նշեց դերասանուհին:

Լուիզա Ներսիսյանը հաճախ է սեքսուալ ու գայթակղիչ ֆոտոշարքեր ներկայացնում, հարցին, թե դերասանուհու համար ինչպե՞ս է սահմանազատվում սեքսուալությունը գռեհկությունից, պատասխանեց.

«Կարծում եմ, այդ սահմանը ներքին ու արտաքին ներդաշնակությունն է: Եթե ներքուստ կինը սահմանը չի անցնում, սեքսուալությունը չի վերածվում գռեհկության: Յուրաքանչյուր կին իր մեջ պետք է հասկանա այդ սահմանը, դրա համար հատուկ կանոնակարգված բաղադրատոմս չկա: Եթե կինը առաջինն իր մեջ չափի զգացում է ունենում, ապա դիտողի համար եւս բաց հագուստը չափավոր է ընկալվում: Ես կարողացել եմ ներքուստ սահմանս տեսնել ու չանցնել այն, երբեք իմ արտաքինս ու ներքինս կռիվ չեն տալիս իրար հետ, ես նպատակային մարդ եմ, բայց երբեք չեմ մոռանում, որ կին եմ ծնված ու նաեւ մայր եմ»: