Պարզվում է, որ Հարրի Մարշալի «Սիրունիկը» հայտնի ֆիլմը ոչ թե «happy end» պետք է ունենար, որում հարուստ բիզնեսմենը փրկում է թեթևաբարո աղջկան և նրանց երջանիկ կյանք է սպասվում, այլ բոլորովին այլ ավարտ . ֆիլմի հերոսուհին պետք է մահանար՝ թմրանյութի մեծ չափաբաժին օգտագործելու հետևանքով:
Այս մասին լրագրողներին պատմել է ֆիլմի սցենարիստը՝ Ջեֆ Լոտոնը: Նա հիշել է, թե ինչ թեժ վեճեր են եղել ֆիլմի վերջաբանի շուրջ, թե ինչպես են իրենք տարբերակներից փորձել ընտրել լավագույնը, որպեսզի ո՛չ սկզբնական սյուժեից շեղվեն, ոչ էլ շատ տխուր պատմություն ստացվի: Ի վերջո, ընտրությունը կատարել է ֆիլմի ռեժիսորը և, ինչպես կյանքն է ցույց տվել, նա ճիշտ է կողմնորոշվել:
«Ճիշտ է, ստացվել է այնպես, որ դրամատիկ ֆիլմը վերջում հեքիաթային ու ռոմանտիկ կոմեդիա է դարձել, բայց հանդիսատեսը ֆիլմը սիրում է հենց այդ պատճառով»,- լրագրողներին ասել է Լոտոնը: