Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց համար կանանց արտաքինն այդքան էլ կարևոր չի, որքան մարդկանց է թվում: Տղամարդկանց ավելի շատ հետաքրքրում է ապագա կնոջ բնավորությունը: Ամերիկացի հոգեբաններն անց են կացրել մի հետազոտություն, որը ցույց է տվել, որ տղամարդիկ կին ընտրելիս ավելի շատ ուշադրություն են դարձնում նրա բնավորությանը:

Նրանք հասկանում են, որ կինը կարող է լինել շատ գեղեցիկ և հրաշալի սիրուհի, սակայն դա բավական չի լինի երջանիկ ընտանեկան կյանքի համար: Երբ տղամարդը մտածում է ընտանիք կազմելու մասին, նաև փորձում է պարզել, թե կարող է կինն իր կյանքն ու իրեն ավելի լավը դարձնել: Նա սկսում է ուշադրություն դարձնել այնպիսի մանրուքներին, ինչպիսին են տան մաքրությունն ու կոկիկությունը և այլն:

Բացի այդ, տղամարդիկ նաև շատ մեծ ուշադրություն են դարձնում ընտրյալի պահվածքին: Նրանց համար շատ կարևոր է, որ կինը կարողանա փոխզիջումների գնալ և գնահատի տղամարդուն: Գիտնականները վստահ են, որ տղամարդը երբեք կնության չի վերցնի մի կնոջ, որը գեղեցիկ է, սակայն նույնիսկ ամենատարրական հարցերում վստահություն չի ներշնչում: