«Շանթ» հեռուստաընկերության X-factor նախագծում կրքերը գնալով թեժանում են։ Նախագծում պայքարում, երբեմն էլ դուրս են մնում ուժեղագույն մասնակիցները, ինչն ավելի է թեժացնում իրավիճակը։ Ժյուրիի անդամների գնահատականները երբեմն լինում են խիստ։ Հաճախ, պրոդյուսերները չեն ընդունում դիտողությունները և ծավալվում է բանավեճ։ Այս վեճերի մասին տեսանյութերը տեղ էին գտել նաև X-factor–ի պաշտոնական էջում։

Օրինակ՝ Յուրի Ադամյանի ելույթի ժամանակ Շուշանիկ Արևշատյանը նշեց, որ Անդրեն ճիշտ է ընտրում երգերը, քանի որ մեր ժողովորդը սիրում է լացել։ Անդրեն նկատեց, որ իր եռյակն ամենակայունն է (նա միակ պրոդյուսերն է, ում մասնակիցներից ոչ ոք դուրս չի մնացել)։ Նա իր պատասխանը տվեց նաև Շուշանիկի թիմից Դավիթ Չախալյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս կատարեց «Կիլիկա» երգը՝ նշելով, որ ընտրված էր ոչ պակաս թախծոտ երգ։

Դավթի ելույթից հետո Անդրեն նկատեց նաև, որ համաձայն չէ հագուստի հետ։ Էրիկի դիտարկմանը, որ սա կատարողների մրցույթ է, ոչ թե դիզայներների, Անդրեն հակադարձեց՝ սա պրոդյուսերների մրցույթ է, և պրոդյուսերը պատասխանատու է ամեն ինչի համար։

Առաջարկում ենք դիտել տեսանյութերը.