Երազում մեր ենթագիտակցությունը վերլուծում է այն ամենն, ինչ տեսել և զգացել ենք՝ օգնելով ուղեղին ազատվել ծանրաբեռնվածությունից: Սակայն ամենատպավորիչ և ամենամտահոգիչ երազները, ամենայն հավանականությամբ, ինչ-որ բան են զգուշացնում: Նրանք ցույց են տալիս, թե որն է լավագույն ճանապարհը խնդիրներից խուսափելու, վտանգը կանխարգելելու համար: Այդպիսի երազները հիմանակնում գալիս են մղձավանջների տեսքով, որտեղ ավտովթարներ, մահեր եք տեսնում:

Մի քանի «սյուժետներ» կարող են համընկնել անգամ իրականության հետ: Օրինակ՝ երազի մեջ մարդու հեռանալը կարող է իրական կյանքում նրա հետ տարաձայնությունների նախանշան լինել, այնպես որ, լավ կլինի, որքան հնարավոր է, շուտ փորձել փախչել կոնֆլիկտներից:

Գոյություն ունեն մի քանի երազներ, որոնք իրենց կյանքի ընթացքում տեսնում են գրեթե բոլոր մարդիկ և հաճախակի: Ահա թե ինչ են դրանք նշանակում:

Ատամի ընկնելը
Նշանակությունը. ատամները խորհրդանշում են իշխանություն և ինքնավստահություն: Երազում ատամ կորցնելը նշանակում է, որ կհայտնվեք այնպիսի իրավիճակում, որը կխախտի ձեր վստահությունը:

Մերկ՝ հանրության առջև
Նշանակությունը. հագուստը, որն ընտրել եք դուք, ցույց է տալիս այն կերպարը, որով երևում եք դիմացինին: Հետևաբար դրա բացակայությունը խորհրդանշում է ձեր խոցելիությունն ու անպաշտպանությունը կյանքում:

Քննությանը ոչ պատրաստ վիճակ
Նշանակությունը. քննությունները մեր գիտելիքների և խելքի խորհրդանիշն են: Եթե երազում անպատրաստ եք դրանց, ապա կյանքում ձեզ չեն բավականացնում հնարավորությունները հանդիպող դժվարությունները հաղթահարելու:

Թռչել
Նշանակությունը. հաճելի երազ, որը էյֆորիա է առաջացնում: Խորհրդանշում է թեթևություն և հանգստություն, իսկ իրական կյանքում՝ ձեր կազմակերպվածությունը, հաղթանակը, լուծումն այն խնդրի, որը երկար ժամանակ անհանգստացրել է ձեզ:

Ընկնել
Նշանակությունը. եթե երազում ընկնում եք, ապա իրական կյանքում կա մի բան, որի մեջ «խորտակվել եք» և երկար ժամանակ է՝ դուրս չեք գալիս: Երազը ցույց է տալիս, որ ժամանակն է մի կողմ թողնելու անպետք մարդկանց ու առարկաները և առաջ շարժվել կյանքում:

Կորցնել ուղղությունը տրանսպորտային միջոցով
Նշանակությունը. դուք ինքներդ Ձեզ չեք վստահում: Վախենում եք կորցնել կառավարումն ու ինքնուրույն չկարողանալ հաղթահարել կատարվելիքը: Կասկածում եք ձեր հնարավորությունների և ուժերի վրա:

Դատարկ սենյակ
Նշանակությունը. տան սենյակները հաճախ հանդիսանում են արտաքին աշխարհի անդրադարձը: Եթե սենյակը դատարկ է, ապա դա ցույց է տալիս այն թաքնված տաղանդներն ու կարողությունները, որոնք ժամանակի հետ կարող են հայտնվել: