Տղամարդիկ 99%-ով չեն ներում դավաճանությունը

Շատ քիչ կլինեն այնպիսի տղամարդիկ, ովքեր պատրաստ են շարունակել հարաբերություններն իրենց մեկ այլ տղամարդու հետ դավաճանած կնոջ հետ։ Եւ խնդիրն այստեղ ուղղակի խանդը չէ։ Սիրելի կնոջ դավաճանությունը մեծ հարված է տղամարդու ինքնասիրությանը։ Տղամարդը կարծում է, որ եթե կինը նախընտրել է մեկ ուրիշին, նշանակում է, այդ ուրիշն ինչ-որ բանում ավելի լավն է, հաջողակ է, գեղեցիկ է եւ այլն։ Այդ պատճառով էլ տղամարդիկ կանացի դավաճանությունն ընկալում են ոչ միայն որպես դավաճանություն, այլեւ որպես սեփական տղամարդկային անլիարժեքության եւ կայացած չլինելու ապացույց։ Ուստի զարմանալի չէ, որ տղամարդկանց մեծամասնությունը՝ իմանալով սիրելի կնոջ դավաճանությն մասին, անմիջապես խզում են նրա հետ հարաբերությունները՝ ուշադրություն չդարձնելով ներողություններին, արդարացումներին ու փաստարկներին։

Տղամարդկանց համար բարդ է ներել վիրավորական խոսքերը

Կանանց հատուկ է հուզականությունը, այդ պատճառով էլ վեճի ժամանակ զայրացած լինելով՝ նրանք հաճախ են դադարում վերահսկել բառերը, որոնք ասում են սիրելի տղամարդուն։ Բայց չէ որ մեկ անզգույշ բառով կարելի է փչացնել ամեն ինչ։ Եթե զայրացած կինը վեճի ժամանակ տղամարդուն սրիկա, ստոր, բռնակալ անվանի, ապա հաշտվելուց հետո նա կարող է արագ մոռանալ ու ներել վիրավորական խոսքերը։ Բայց եթե տղամարդը լսի սիրելի կնոջ շուրթերից, որ ինքն իմպոտենտ է, խրտվիլակ, տձեւ եւ անպիտան անհաջողակ, ապա նման խոսքերը տղամարդը չի մոռանա ու երբեք չի կարողանա ներել, որքան էլ հետո կինը վստահեցնի, թե դրանք ասել է զայրույթի պահին։

Տղամարդիկ չեն ներում սեքսուալ անտեսումը

Տղամարդու համար շատ կարեւոր է իմանալ, որ սիրելի կինը հաճույք է ստանում իր հետ ֆիզիկական մերձեցումից, այլ ոչ թե ուղղակի ամուսնական պարտք կատարում, քանի որ միեւնույն է, նրանից ոչ մի տեղ չես փախչի։ Այդ պատճառով էլ, երբ կինը շատ հաճախ է տարբեր առիթներ հնարում, օրինակ՝գլխացավը, վատ տրամադրությունը կամ մեջքի ցավերը, որպեսզի խուսափի սեքսից, տղամարդը նախ սկսում է մտածել, որ որպես սեքսուալ զուգընկեր չի բավարարում կնոջը, կասկածում է, որ նա սիրեկան ունի, եւ վերջապես կարող է դրսում սեքսուալ զուգընկերուհիներ փնտրել։ Իսկ վերջին դեպքը հեռու չէ ամուսնալուծությունից։

Տղամարդիկ հազվադեպ են ներում կանանց գերակայությունը

Անխոս, տղամարդկանց որոշակի տոկոս գոյություն ունի՝ պատրաստ զիջել կնոջը հարաբերություններում առաջնայինություն։ Նման տղամարդիկ սովորաբար «մայրիկների բալիկներ են», ովքեր ինքնավստահ չեն, առաջնորդի դերում իրենց վստահ չեն զգում, ուստի ձգտում են դեպի ավելի ուժեղ, ինքնավստահ եւ իշխող կանայք։ Բայց ուժեղ սեռի ներկայացուցիչների մեծ մասը նույնիսկ չի էլ մածում իրենց նկատամբ կանանցի գերակայության մասին։ Ուժեղ եւ հաջողակ տղամարդիկ միշտ ցանկանում են իրենց զգալ իրավիճակի տեր եւ նույնիսկ ամենասիրելի ու ցանկալի կնոջը երբեք թույլ չեն տա ղեկավարել ու հրամայել իրենց։ Ուստի, լավ է անգամ չփորձել։

Տղամարդիկ տանել չեն կարողանում սառը հաշվենկատությունը

Որքան էլ հարուստ ու առատաձեռն լինի տղամարդը, նրա միակ ցանկությունն է սիրված լինել ոչ թե փողերին այլ իր տղամարդկային արժանիքների համար։ Ուստի, հենց որ տղամարդը սկսում է հասկանալ, որ կնոջը նրանից պետք է միայն դրամապանակը, ապա, որպես կանոն, միանգամից կորցնում է նրա նկատմամբ հետաքրքրությունն ու հարգանքը։ Ճիշտ է, հանուն ընտանիքի ու ընդհանուր երեխաների որոշ տղամարդիկ չեն հեռանում նման կանանցից։ Բայց հարաբերություններն, ամեն դեպքում փչանում են։ Հոգու խորքում տղամարդիկ այդպես էլ չեն կարողանում ներել կանանց եւ որպես հետեւանք սկսում են դավաճանել, մի մասն էլ կարող է անտեսել կնոջն ու շաբաթներով չխոսել նրա հետ, երրորդները դառնում են կոպիտ ու անտանելի։ Երբեմն հարաբերություններն այնքան են փչանում, որ կինը ստիպված է լինում ինքը հեռանալ տղամարդուց ու ամուսնալուծվել։

Ներդաշնակ հարաբերություններ կառուցելը հեշտ չէ, բայց դրանք փչացնելն առանձնապես դժվարություն չի ներկայացնում։ Այդ պատճառով էլ իմաստուն կանայք միշտ իրենց տղամարդկանց հարգանքով են վերաբերվում, չեն դավաճանում, չեն վիրավորում, իսկ տղամարդիկ միշտ նրանց երախտագիտությամբ ու սիրով են պատասխանում։