Խտրականությունը կարող է արտահայտվել ցանկացած ոլորտում: Որքա՞ն հաճախ եք կյանքում լսել, որ ինչ-որ բան չեք կարող կամ չպետք է անեք, քանի որ կին եք: Ահա տղամարդկանց մի քանի արտահայտություն, որոնք կարող են նվաստացնել կանանց:

1. «Հանգստացի՛ր»: Նորմալ է, երբ տղամարդն էմոցիոնալ է արձագանքում, բայց երբ կինն է դա անում, նշանակում է՝ հիստերիկ է եւ հոգեպես անհավասարակշիռ, այդ պատճառով նա պետք է «հանգստանա» եւ «թուլանա»:

2. «Կնոջ համար լավ է ստացվում քեզ մոտ»: Մի կողմից սա հաճոյախոսություն է, մյուս կողմից՝ վիրավորանք: Ձեր արժանիքները, կարծես, գնահատում են, բայց եւ հասկանում են, որ չէին հավատում ձեր ուժերին, քանի որ կին եք:

3. «Ժպտա՛»: Կինը չպետք է միշտ հաճելի եւ ուրախ լինի: Կինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ: Երբ տղամարդը նրան ասում է՝ «Ժպտա՛», դա չի անում կնոջ տրամադրությունը բարձրացնելու համար, այլ որպեսզի նա այնպիսի տեսք ունենա, ինչպես ինքն է ուզում: Ժպտացեք միայն այն ժամանակ, երբ ինքներդ եք ուզում:

4. «Պետք է երախտապարտ լինես, որ...»: Կանանց սովորեցնում են ուրախանալ ցանկացած մանրուքի համար: Իհարկե, չէ՞ որ մեծն տղամարդը վերջապես օգնել է իր տիկնոջը: Բայց աշխարհը պետք է միանման լինի երկու սեռերի համար էլ:

5. «Հրաշալի ոտքեր/հետույք/կուրծք» ունես: Կանանց մեծ մասը կյանքում գոնե մեկ անգամ «հաճոյախոսություն» լսել է իր մարմնի առանձին մասերի մասին, որոնք դիտարկվում են որպես կնոջ հետ որեւէ կապ չունեցող մի բան: Եթե մոռացել եք, հիշեցնենք. կինը մսի զանգված չէ: