Կիրակի հեռարձակվելու է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հերթական թողարկումը: Արդեն մի քանի հաղորդման ընթացքում Քիմը պատմում է Փարիզում կողոպուտի մասին: Անցյալ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաքում գողերը Քիմից 10 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր գողացան:

Անցյալ անգամ 36-ամյա հայուհին պատմել էր, որ վախենում էր, որ իրեն կբռնաբարեն:
Հաջորդ սերիայում Քիմը կպատմի կողոպուտից հետո իր հոգեբանական վիճակի մասին. կատարվածը լուրջ հետք է թողել ռեալիթի շոուի աստղի վրա: Քիմը սկսել է վախենալ մենակ մնալուց եւ անհանգստանալ Քանյե Ուեսթի ուշ վերադարձի համար:

«Մի անգամ նա շատ ուշ եկավ: Գիշերվա ժամը 3-ին. այդ ժամին են ինձ կողոպտել: Ես Նորթի հետ պառկած էի ննջարանում եւ ոտնաձայներ լսեցի: Շատ վախեցա, գրկեցի Նորթին եւ սկսեցի արտասվել: Սկսեցի կանչել Քանյեին, իսկ նա ինձ չէր լսում: Հիստերիայի մեջ էի, բայց հետո նա ներս մտավ, եւ ես հանգստացա, ապա զայրացա եւ բղավեցի՝ բարե՛ւ, հիմար: Ես պետք է իմանամ, որ դու ես տուն մտել: Ինչ-որ նշան արա:

Ես գոռում էի նրա վրա: Նրա ուշ հայտնվելն ամեն անգամ ինձ հիշեցնում է Փարիզի մասին, եւ ես հիստերիայի մեջ եմ ընկնում»,- արտասվելով քրոջը՝ Քորթնիին, եւ մորը պատմում է Քիմը: