Եթե մարդը կոնկրետ երազանք ունի, ապա դա երկու անգամ նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը։ Այս կապակցությամբ ամերիկացի գիտնականները հետազոտություն են իրականացրել, երբ մի քանի տարի հետեւել են 1,2 հազար տարեց մարդկանց։

Նրանք վերլուծել են նրանց՝ կրոնին հետեւելը, հոգեվիճակը, ընտանեկան դրությունն ու զուգահեռներ անցկացրել առողջական դրության հետ, հաղորդում է Oane-ը։

Պարզվել է, որ նպատակ ու երազանք ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում։

Հոգեբանների կարծիքով՝ եթե մարդը կոնկրետ նպատակներ ունի, նա կենտրոնացնում է իր ֆիզիկական հատկություններն ու բարոյական ուժերը եւ ակտիվ կենսական դիրքորոշում ունենում։ Նման գործըթացները խթանում են ուղեղի գործունեությունը, ուղեղում աշխուժացնում նեյրոննեը, ինչն էլ հանգեցնում է երկարակեցության։ Բացի այդ, երազելու գործընթացն ուժգնացնում է օրգանիզմում էնդորֆինների՝ երջանկության հորմոնի արտադրությունը։