1. Երբեք ուշադրություն չդարձնել այլ կանանց

Այնպես չէ, որ հարկավոր է ամուսնուն թույլ տալ ուշադիր դիտել այլ կանանց եւ հաշտվել դրա հետ: Պարզապես տղամարդիկ գենետիկորեն հակված են նկատել բոլոր կանանց, որոնք քիչ թե շատ գրավիչ են: Այդ պատճառով անիմաստ է արգելել նրան դա անել: Պարզապես վստահեք նրան:

2. Հրաժարվել որեւէ անձնական կամ մասնագիտական հետաքրքրություններից

Որքան էլ չհասկանաք եւ չկիսեք նրա հետաքրքրությունները, պետք է սատարեք նրան նպատակների ձգտելու եւ դրանց հասնելու հարցում: Երբեմն դրա համար ժամանակ եւ գումար է անհրաժեշտ, բայց երբեք մի ասեք, որ նա չի կարող կամ չպետք է դա անի: Նրա ընկերը, գործընկերն ու սիրուհին եղեք:

3. Փոխվել կամ ուրիշը լինել

Երբ դուք սրում եք նրա թերությունների հանդեպ ուշադրությունը, փորձեք հիշել, թե ինչի համար եք նրան սիրել: Համբերատար եւ սիրող եղեք, հիշեք, որ Դուք նույպես թերություններ ունեք:

4. Ձեր հետաքրքրությունների նման հետաքրքրություններ ունենալ

Դա իրատեսական եւ արդար չէ: Դուք ինչ-որ ընդհանուր բան կարող եք ունենալ, բայց նաեւ տարբեր հետաքրքրություններ, եւ հենց դա է պահպանում հարաբերությունների հմայքը:

5. Ձեր ընկերուհու նման լսել Ձեզ

Ձեր տղամարդն ուզում է լսել Ձեզ ու Ձեր խնդիրների մասին, բայց կան որոշակի թեմաներ, որոնց հարցում նա չի կարող օգնել այնպես, ինչպես Ձեր ընկերուհին, քույրը կամ մայրը: Գնահատեք Ձեզ հասկանալու նրա ջանքերն ու ցանկությունը, բայց անիրատեսական ակնկալիքներ մի ունեցեք:

6. Ժամանակ չանցկացնել ընկերների հետ

Հարաբերությունների առաջին տարում պարզապես ուզում եք ամբողջ ժամանակը միասին անցկացնել, իսկ հետո, հավանաբար, ուզում եք, որ նա տանն ավելի շատ ժամանակ անցկացնի երեխաների հետ: Բայց յուրաքանչյուրը պետք է իր անձնական կյանքն ունենա: Եթե Դուք հանուն ամուսնու չեք հանդիպում ընկերուհիների հետ, դա Ձեր խնդիրն է: Առողջ հարաբերություններում ամեն ինչ այլ կերպ պետք է լինի:

7. Ընտրել Ձեր եւ իր մոր միջեւ

Իհարկե, նա պետք է Ձեզ պաշտպանի իր մոր առջեւ, եթե լարված հարաբերություններ ունեք, բայց երբեք պետք չէ նրան ստիպել որեւէ մեկի կողմը լինել: Պարզապես Ձեզ նրա մոր տեղում պատկերացրեք, նման իրավիճակ պատկերացրեք Ձեր ապագա որդու հետ: