Լիդա Առաքելյանը, նույն ինքը՝ Լիդուշիկը մարտի 25-ին, King Garden ընտանեկան ժամանցի կենտրոնում հանդիպեց իր մեծ ու փոքր երկրպագուներին: Երեկոն վարեց Արթուր Օսիպյանը: Բացառիկ համերգ-հանդիպման ընթացքում հնչեցին երգչուհու լավագույն մանկական երգերը: Ինտերակտիվ հանդիպման շրջանակում երգչուհին պատասխանեց նաև ներկաների հարցերին, խոսեց նոր տեսահոլովակի նկարահանման, իր երազանքների ու առաջիկա անելիքների մասին: Հոգով միշտ մանուկ, բայց արդեն օրիորդ երգչուհին, հանդիսատեսի ցանկությամբ մի քանի կատարում երգեց նաև իր սիրելի երգրպագուների հետ միասին: