Խոսեք մարմնով

Մարմնի լեզուն խոսուն է ցանկացած մանրակրկիտ մտածված խոսքից: Թուլացեք ու «զրույց սկսեք» մարմնով: Տղամարդը պետք է բաց դիրք զգա. ոչ մի խաչված ձեռք ու ոտք, ուղիղ մեջք, մի փոքր իրեն թեքված գլուխ եւ ձեռքերի վստահ դիրք: Հենց ձեռքերն են ավելի հաճախ մատնում հուզմունքը: Նրանց գործի դրեք. խաղացեք բաժակի հետ, հպվեք մազերին կամ դեմքին:

Գայթակղեք հագուստով

Ինչպե՞ս ստիպել տղամարդուն առաջին քայլն անել հագուստի միջոցով: Ավելի շա՞տ մարմինը բացել: Ո՛չ: Խորը բացվածքը եւ շատ կարճ շրջազգեստն ավելի շատ գռեհիկ տպավորություն կթողնեն: Ժամանակակից տղամարդուն հնարավոր է գայթակղել էլեգանտ հագուստով, որը կարելի է համադրել դետալներով՝ ակնարկ պարունակող ժանյակով կամ շրջազգեստի գեղեցիկ բացվածքով:

Շփվեք հայացքով

Հայացքը զանգվածային ոչնչացման զենք է: Բայց քանի որ ձեզ ոչ թե զանգված է պետք, այլ միայն մեկ տղամարդ, ապա նայեք միայն նրան եւ միայն հուզիչ կիսաժպիտով: Խաղային հայացքն իրական արվեստ է: Մի քանի վայրկյան հայացքը պահեք տղամարդու դեմքին, շուրթերին ու մազերին: Հեռացրեք հայացքը մի պահ ու նորից, այս անգամ ավելի համարձակ, գտեք նրա հայացքը:

Հպվեք զգացմունքներով

Եթե տղամարդն արդեն ձեզ վրա ուշադրություն է դարձրել, ամրապնդեք հանկարծակի հպման էֆեկտով, որը կարելի է «կազմակերպել» ինչ-որ առարկայի՝ պատահական վայր ընկնելով: «Պատահաբար» հպվեք նրան, այդ զգացողությունը շատ ինտեմ է:

Տիրացեք թուլությամբ

Որքան ձիաուժ հզորություն է պարունակում կանացի թուլությունը: Թույլ տվեք դա ձեզ, եւ այդ ժամանակ թուլությունը կդառնա ձեր ուժը՝ ստիպելով տղամարդուն անել առաջին քայլը: Ցույց տվեք կնոջ, ով պաշտպանության եւ օգնության կարիք ունի: «Սխրանքի» համար իրավիճակ ստեղծեք, թող ձեր հերոսը ձեզ հետ իրեն կարեւոր ու անհրաժեշտ զգա: Թույլ տվեք, որ նա ձեր աչքում Սուպերմեն կամ գոնե ջենտլմեն լինի:

Խաղացեք բնազդներով

Տղամարդու մեջ արթնացրեք որսորդի բնազդը: Թող որ նա մի պահ զգա, որ ձեզ արդեն հնազանդեցրել է, եւ ինքը լավագույնն է: Հաջորդ դրվագում թույլ տվեք, որ մյուս տղամարդիկ ձեզ ուշադրությամբ շրջապատեն: Ցանկացած տղամարդ իր բնույթով նավաճող է: Թույլ տվեք, որ նա իրացնի իր հնագույն բնազդները, եւ նա կցանկանա ձեզ ձեռք բերել: Բացի այդ, նրան հաճելի կլինի հասնել մի կնոջ, ով տղամարդկանց մոտ հաջողություն է վայելում: