Բրիտանացի մասնագետները պարզել են, թե ինչու է տարիքի հետ մարդկանց օրգանիզմը ավելի դժվար դիմանում խումարին։ Այդ տհաճ երեւույթը մասնագետներն անվանում են «ծերության կողմնակի էֆեկտ», գրում է Mirror–ը։

Հիմնական պատճառը, թե ինչու է տարեցտարի մարդու համար դժվարանում հաղթահարել գիշերային խրախճանքի հետեւանքները, «օրգանիզմի հյուծումն է»։ Ժամանակի ընթացքում, տարբեր գործոնների ազդեցության տակ, մարդու մարմինն ավելի է թուլանում ու ոգելից խմիչքի հետեւանքով ենթարկվում քայքայման։ Այսպիսով օրգանիզմի համար ավելի բարդանում է առավոտյան խումարի դեմ պայքարելը, այդ պատճառով էլ սկսվում են սրտխառնոց, գլխացավեր, գլխապտույտ, որոնք երիտասարդ տարիներին չեն դիտարկվում։

Դա նաեւ կապակցված է օրգանիզմի մեջ ացետալդեգիդ նյութի կուտակման հետ, որը սադրում է վերոնշյալ տհաճ ախտանիշները։ Այդ առումով քիչ դեր չի կատարում նաեւ ջուրը, չէ ՞որ օրգանիզմում դրա քանակի նվազման հետեւանքով մարդը սկսում է ստանալ խտացված ալկոհոլ։ Չմոռանանք նաեւ ճարպի նշանակության մասին, քանի որ այն ի վիճակի չէ կլանել ոգելիցը ու ժամանակի ընթացքում տարածք է վերցնում, որպեսզի այն կարողանա դիֆուզացվել։